News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը


Ես կարող եմ ասել, որ պարոն Շահրամանյանը մաքսիմալ անկեղծ էր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ քննիչ հանձնաժողովում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին լսելուց հետո։

Քոչարյանի խոսքով, հանձնաժողով հրավիրված բոլոր գործիչներն են եղել անկեղծ։

«Մինչև դեկտեմբերի երեքը եթե ունենանք հնարավորություն, քննիչ հանձնաժողով կգա նաև Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը։ Պարոն Հարությունյանը պատրաստակամ է գալ, բայց  ամսի 27-ին կունենանք հրավիրյալ, ամսի 29-ին կունենանք հրավիրյալ։ Ամսի 29-ի հրավիրյալը, կարծում եմ, ձեզ բոլորիդ կհետաքրքրի»,-ասաց նա՝  հրաժարվելով անուններ հնչեցնել։

Նա ասաց՝ խոսել են տարբեր թեմաներից, ընդհուպ Ստեփանանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից։ «Մենք ամենայն մանրամասնությամբ քննարկել ենք այդ դրվագը պարոն Շահրամանյանի հետ: Մենք այնպիսի հարցեր ենք քննարկել, որը նույնիսկ հանրային քննարկման ենթակա չէ։ Բացարձակ հանրային քննարկման ենթակա չէ»,-նշեց նա։

Անդրանիկ Քոչարյանը ընդգծեց, որ մանրամասն քննարկել են նաեւ, թե ինչ հանգամանքներում են ձերբակալվել Արցախի նախկին նախագահները. Ա,յդպիսի տեղեկատվություն ունի միայն քննիչ հանձնաժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ