News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Մինչև դեկտեմբերի 3–ը` հանձնաժողովի աշխատանքների ավարտը Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել պաշտպանության բանակի Հադրութի դիվիզիայի հրամանատարը, Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Անդրանիկ Քոչարյանը

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի հանձնաժողով էր հրավիրվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Շատ կուզենք լսել նաև ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին»,–ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են դեկտեմբերի 3–ին, որից հետո ոչ ոքի իրենք իրավասու չեն հրավիրելու։

«Մեր երկիրը այդպիսի փորձ չունի նման ծավալի զեկույցներ պատրաստելու։ Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո տևեց երեք ամիս մինչև զեկույցը ներկայացրին լիագումար նիստին»,–ասաց Քոչարյանը։

Հարցին, թե երբ պատրաստ կլինի զեկույցը, Քոչարյանը պատասխանեց. «Զեկույցը պատրաստ կլինի ողջամիտ ժամկետներում, բայց պետք է ունենան որակական բարձր ցուցանիշ: Այդ ժմանակ, ես ամսի 3-ին կամ 4-ին նամակով կդիմեմ ԱԺ նախաագահին եւ կառաջարկեմ այն ժամկետը, երբ քննիչ հանձնաժողովը կներկայցնի զեկույցը: Կարծում եմ՝ կլինի մի քանի ամիս հետո»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ