News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը


Արծվիկ Մինասյանը թվաբանության դասերին լավ չի գնացել, նա դիտում է քննիչ հանձնաժողովի ժամկետը 6+6+6, բայց չի կարդացել, որ կանոնակարգ օրենքով առաջին 6 ամիսը տրվում է իրավունքի ուժով, հաջորդ  6 ամիսները՝ լիագումար նիստերի որոշումներով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի պնդմանը, որ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ավարտվել է նոյեմբերի 3-ին, որից հետո նրա գործունեությունն անօրինական է:

«Այն տպավորությունն է, որ իրենց ցանկությունն էր, որ այսօր պարոն Սամվել Շահրամանյանը այստեղ չլիներ: Բայց արդեն ուշացել են, մենք արդեն պարոն Շահրամանյանի հետ երեք ժամ աշխատել ենք»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը հնարավոր համարեց, որ քննիչ հանձնաժողովի զեկույցից կարող է քրեական գործ ծնվել. «Պարոն Շահրամանյանն ինքն էլ դիմել է գլխավոր դատախազին շատ հարցերով իրականացնել քննություն, գտնել իրավական լուծումները, եւ դա շատ ճիշտ դիրքորոշում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ