News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

Չեխիայում, պայմանավորված այն հանգամանքով, որ հինգ կոալիցիոն կուսակցություններից չորսը կողմ են եվրոյին անցմանը, իսկ իշխող ODS կուսակցությունը դեմ է դրան, երկրի կառավարությունում հակամարտություն է հասունանում, հայտնում է Hospodářské noviny-ն։

Պարբերականի տվյալներով, Ֆինանսների նախարարությունը, որը գլխավորում է ODS-ի երկրորդ մարդը՝ Զբինեկ Ստանյուրան, ցանկանում է, որ ամբողջ կառավարությունը համաձայնի 2024 թվականին եվրոյին անցնելու ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկել, սակայն նախարարները  STAN, KDU-ČSL, Pirates և TOP 09 կուսակցությունները ներկայացնող նախարարները  դեմ են դրան և հրաժարվում են իրենց գործընկերոջը կանաչ լույս տալ։

Ինչպես նշվում է նյութում, վեճի առարկան Ֆինանսների նախարարության զեկույցն է Ազգային բանկին, որում գնահատվում է Չեխիայի տնտեսական մերձեցման աստիճանը եվրոգոտուն և երկրի պատրաստականությունը միասնական արժույթի անցմանը:

Պարբերականը ծանոթացել է զեկույցին, որտեղ ասվում է, որ կառավարությունը չպետք է «նշանակի եվրագոտուն միանալու նպատակային ամսաթիվ» և «չպետք է նույնիսկ ձգտի միանալ փոխարժեքի մեխանիզմին»։

Ըստ լրագրողների, կոալիցիոն կառավարության մի քանի նախարարներ այժմ միջգերատեսչական ընթացակարգերով վիճարկում են այս կերպ ձևակերպված զեկույցը։ Նրանք մտահոգված են, որ ֆինանսների նախարարությունը մի բան է ասում, բայց ուրիշ բան է խորհուրդ տալիս։

Ըստ ՆԳՆ ղեկավար, STAN կուսակցությունը ներկայացնող Վիտ Ռակուշանի, ներկայացված վերլուծությունը ցույց է տալիս, որ Չեխիայի տնտեսությունը պատրաստ է եվրոյի ընդունմանը և որ միասնական արժույթին անցնելու ռիսկերը բավականին ցածր են։

Ըստ Hospodářské noviny-ի, ֆինանսների նախարարությունը մերժել է առարկությունների մեծ մասը։ Զեկույցը պետք է հաստատվի, և հավանաբար դեկտեմբերին կդրվի կառավարության քվեարկությանը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մենք Եվրոպական միությունից ակնկալում ենք շոշափելի քայլեր»․ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևերում Արցախին և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող դրույթների վերաբերյալ…
«Մենք պետք է  այդ ուղղությամբ մտածենք». Ալեն Սիմոնյանը՝ ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնելու մասին
Հարցին՝ այդ դեպքում ինչու է Հայաստանն անընդհատ հերքում, որ արտաքին քաղաքական վեկտոր է փոխվում, նա...
Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ռազմական ագրեսիայի դեպքում
Ընդունված զեկույցները կոչ են անում ոչ միայն ուժեղացնել եւ երկարացնել քաղաքացիական առաքելության մանդատը, այլ նաեւ դիտորդներ տեղակայել...  
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 50 մլրդ եվրոյի տրամադրմանը
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել...
ԵՄ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համաձայնագիր են ստորագրել՝ խթանելու Հայաստանի կրթության համակարգի մրցունակությունը
EU4Education բարեփոխումները Հայաստանում կկենտրոնանան արդյունավետ և հաշվետու կառավարման համակարգի վրա՝ ապահովելու ներառական, ճկուն և երեխայակենտրոն մոտեցմամբ կրթություն յուրաքանչյուր երեխայի համար...
Հայաստանը քաղաքական կամք է ցուցաբերում նվազեցնելու ՌԴ-ից անվտանգության կախվածությունը. Անդրյուս Կուբիլյուս
Հայաստանը ցանկանում ենք տեսնել որպես եվրոպական ընտանիքի մաս, որը լիարժեք կվայելի ինտեգրման առավելությունները…
Ամենաշատ