News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը


Եթե Հայաստանի շահերից բխող որեւէ որոշում կայացնելու հետ կապված քաղաքական կամքի բացակայություն լիներ, հենց թեկուզ ՀԱՊԿ-ի հետ կապված, նույնիսկ այն վերապահումները, որ մենք հրապարակային թափանցիկ հայտնում ենք ՀԱՊԿ-ի գործունեության հետ կապված, էդ էլ չէինք անի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրեմն կա քաղաքական կամքը եւ ըստ անհրաժեշտության, ՀՀ շահերից բխող  որոշումներ կայացնելու: Կկայացնե՞նք արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում: Մենք կողմնորոշվելու ենք Հայաստանի պետական շահերով: Եթե այս պահին որեւէ որոշում կայացրել կամ չենք կայացրել, մեր ուղենիշը ՀՀ պետական շահն է: Մենք այս պահին արձանագրում ենք, որ ՀԱՊԿ-ի դե ֆակտո գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում ՀՀ-ի նկատմամբ իր ունեցած պարտավորությունները: Այսինքն, այս իմաստով,  ՀԱՊԿ-ի գործողությունները համապատասխան չեն ՀՀ շահերին եւ մենք այս հարցը բարձրացնում ենք թափանցիկ ձեւով: Սկզբում դա արել ենք աշխատանքային մակարդակով, հետագայում նաեւ  հրապարակայնացրել ենք, որովհետեւ հասարակությունը մտածում է՝ բա մեր կառավարությունն այս բաները չի տեսնո՞ւմ»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով. մի ժամանակ ընդդիմությունը լրջորեն քննարկում էր, թե Հայաստանը դիմումները ՀԱՊԿ-ին ճիշտ չի ձեւակերպել. ոչ թե այս հոդվածով է դիմել, այլ էն սխալ հոդվածով. «Սրանք անլուրջ մեկնաբանություններ են: Մենք ուզում ենք մինչեւ վերջին հնարավորությունը անել ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու եւ մեր դիրքորոշումը ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար:

Եթե այս ճանապարհին մենք սպառված համարենք ամբողջ պոտենցիալը, մեր հանրությունը հարցնելու է ավելի ուժեղ՝ իբր ինչի՞ եք մնացել կազմակերպությունում, որ այդ անդամակցությունը ՀՀ-ին կամ ոչինչ չի տալիս, կամ չի տալիս այն մինիմումը, որը կենդանի կպահեր մեր հետաքրքրքությունը կազմակերպության անդամագրվելու նկատմամբ, կամ լրացուցիչ խնդիրներ է առաջացնում մեր անվտանգային համակարգի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկով. ՌԴ-ն կշարունակի Հայաստանի հետ պարզել Փաշինյանի խոսքերը ՀԱՊԿ-ում աշխատանքի «սառեցման» մասին
Կշփվենք, կպարզենք...
Եթե մենք մնում ենք այդ կառույցում, նշանակում է, որ դեռ իմաստ ենք գտնում․ Թունյանը ՀԱՊԿ-ի մասին
Պատգամավորը նշել է, որ այս պահին կառույցին ակտիվությունը սառեցված է, քանի որ գործողություններին հիմնականում չենք մասնակցում․․․
Նշանակում է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի հետ անդամակցությունը սառեցված է․ Անդրանիկ Քոչարյան
Նշանակում է, որ սառեցված է․․․
Խորը սույզ` Հայաստանի փոփոխվող անվտանգության իրավիճակում. The Atlas News
Ըստ հոդվածագրի, Հայաստանի վարչապետի այցը Ֆրանսիա հետապնդում էր երկու նպատակ...
Բելառուսի ԿԸՀ. Հայաստանի դիտորդները եկել են Բելառուս՝ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին
Հայաստանի դիտորդները ժամանել են Բելառուս...
ՀՀ ներկայացուցիչները չեն գնացել Բելառուս՝ որպես դիտորդ մասնակցելու երկրի խորհրդարանական ընտրություններին. ԶԼՄ
Հայաստանի ներկայացուցիչները չեն մեկնել Բելառուս...
Ամենաշատ