News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը


Թիրախավորումներն ինձ համար սովորական երեւույթ են արդեն 30 տարուց ավելի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ավանդաբար դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետեւ 1990-ականների կեսերին նրանց ձայնակցել են նաեւ տեղացիները, իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել: Այդ երգչախմբին միացել են նոր ձայներ՝ նոր տոյանությամբ: Չգիտեմ՝ իրենք գիտակցո՞ւմ են, որ իրենց համարելով ընդդիմադիր, ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին: Այս նույնը առանձին առանձնահատկություններով վերաբերում է նաեւ ՀՀԿ-ին: Թող թիրախավորեն, հատկապես, որ այդ թիրախավորումների մեծամասնությունն ուղղակի զրպարտություններ են:

Իմ կարծիքով  ամենակարեւորն այն է, որ թիրախավորվել է Հայաստանը, մեր պետությունն ու պետականությունը:»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ