News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 22
Տեսնել լրահոսը


Իհարկե, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անհրաժեշտություն է, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատումը. Ես տասնյակ տարիներ այդ կարծիքին եմ եղել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ դեռ 1990-ականների կեսերից ինքը խոսել է փոխզիջումների մասին, խնդիրը բանակցություններով կարգավորելու մասին:

«Ես երկու տասնամյակ առաջ ԱԺ ամբիոնից եմ հայտարարել, որ Աղդամն իմ հայրենիքը չէ: Իսկ որոշ ժամանակ առաջ, մարդիկ, որոնք իրենց համարում են հայրենասեր, շատ բան իմացող, ՀՀ ապագայի մասին մտածող, Աղդամում նկարվում էին եւ ասում՝ Աղդամը մեր հայրենիքն է: Իրենց կարծիքով խայթում էին ինձ՝ չհասկանալով, որ հիմարություն են խոսում: Իսկ վերջը այ էսպիսին է լինելու»,-ասաց Սերժ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ ինքը չգիտի, թե ինչ տեքստ ու տեսք ունի  այն խաղաղության պայմանագիրը, որը պատրաստվում է կնքել Հայաստանի կառավարիչը:

«Մենք միայն որոշակի արտահոսքերից, այլ երկրների մամուլից ենք որոշակի եզրակացություններ անում և տեսնում ենք, որ ամեն անգամ մենք գնում ենք նոր զիջումների, ամեն անգամ: Եվ դա ինչպե՞ս կարելի է կոչել խաղաղոթյան պայմանագիր: Եթե այդպիսի պայմանագիր ստորագրվի, ապա այդիսի պայմանագիրը, ճիշտ կլինի կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, իսկ պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է:

Հիշում եք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հրապարակումից հետո, «կապիտուլյանտ» բառը ինչպես դաջվեց նրա վրա, և ես վստահ եմ, եթե այսպիսի խաղաղության պայմանագիր է ստորագրվելու, ապա նա կոչվելու է «կրկնակապիտուլյանտ»:

Անարդար խաղաղությունը պատճառ է նոր պատերազմի»,- ասել է Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը վատ ա անում. այո, կպայքարեմ տավուշցիների հետ. Օնիկ Գասպարյան
Հարցին՝ ինքը կպայքարի՞ տավուշցիների հետ միասին այդ գործընթացի դեմ, նա կարճ...
Երբ Խաչատուրովն էր կորպուսի հրամանատարը, որևէ մեկի մտքով չէր անցնի այս տարածքի հետ ինչ-որ բան անել. Բագրատ Սրբազան
Չհաղթելու դեպքում բոլորը կարող են ուրացողներ կոչվել, այդ թվում` ես...
Քաղաքացիներին թույլ տվեցին մտնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի. Արգելել են նկարահանումները
Ճանապարհը բացելուց անմիջապես հետո այնտեղ հավաքված բնակիչները Բագրատ...
«Հայաքվե»-ի անդամները փակել են Երևան-Բագրատաշեն միջպետական ճանապարհը՝ Ալավերդի-Օձուն խաչմերուկում
Մենք հիմա Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարհի վրա ենք՝ Ալավերդու հատվածում...
«Ես ոչ տվող եմ, ոչ էլ՝ հանձնող, գիտեմ, որ Եկեղեցին չի տրվելու». Փոխոստիկանապետը ոսկեպարցիներին
Այս պահին մի գնացեք, դուք գնալու եք, բախում է լինելու։ Ռազմական...
Պետք է փոքր քայլերով վստահություն ձևավորել Բաքվի հետ. Վարդանյանը` սահմանազատման մասին
Նրա խոսքով` փոքր քայլերի միջոցով փոխադարձ վստահությունը շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ դարակազմիկ որոշումներ կայացնելը։ Ըստ ՔՊ–ական պատգամավորի...
Ամենաշատ