News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 22
Տեսնել լրահոսը


Ես չեմ կարող ասել, թե Հայաստանի կառավարիչներն ինչ քաղաքականություն են վարում, որովհետեւ քաղաքականություն վարել, նշանակում է շարադասել, աստիճանակարգել, եթե ավելի պարզ ասեմ՝ գլխավորը կարեւորից տարբերակել, առաջնահերթությունները նշել եւ այդ ուղղությամբ շարժվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դա վերաբերում է ինչպես պետություններին, այնպես էլ քաղաքական ուժերին, անհատներին: Հիմա դուք կարո՞ղ եք ասել՝ որն է գլխավորը այս կառավարիչների համար։ Ես կարող եմ ասել, որ մեր ժամանակ գլխավորը երկրի անվտանգության ապահովումն է:

Եկել են, ասում են ժողովրդավարություն, եթե գլխավորը դա է, ապա արդյունքները մենք տեսնում ենք։ Եթե գլխավորը կոռուպցիայի դեմ պայքարն է, ապա արդյունքը տեսնում ենք: Տեսնում ենք Ղարաբաղի կորուստ, տեսնում ենք  Հայաստանի տարածքային կորուստներ, խոսքի ազատության սահմանափակումներ, քաղբանտարկյալներ և այլն»,-ասաց նա:

Հարցին՝ այդ կորուստները կոռուպցիայի դեմ պայքարի կամ ժողովրդավարության հետեւա՞նքն են. երրորդ նախագահը պատասխանեց. «Այո, ժողովրդավարությունը շատ պարագներում խանգարում է երկրի անվտանգությանը  և  ես չեմ վախենում խոսել դրա մասին։ Դրանք հակադրության մեջ են մտնում։ Դա չի նշանակում, որ ժողովրդավար երկիրը ավելի քիչ անվտանգ է, քան ոչ ժողովրդավարական երկրները։ Մեր երկիրը փորձում է ժողովրդավարության այն ճանապարհը, որը կարելի է անցնել 1 ժամում, անցնել 5 րոպեում, դրա համար էլ գլորվում է»,- ասաց Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ