News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են Abzas Media-ի ղեկավարներ Մահամմադ Կեկալովին, Ուլվի Հասանլիին և Սևինչ Վագիֆգըզիին։ Abzas Media-ն անկախ առցանց լրատվական հարթակ է, որը լուսաբանում է Ադրբեջանում առկա կոռուպցիան, հայտնում է Human Rights Watch-ը։

Լրագրողներին մաքսանենգության կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։

Նոյեմբերի 21-ին Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել է Հասանլիին և Վագիֆգըզիին, դատարանը չկարողացավ ներկայացնել կալանքը հիմնավորող կոնկրետ փաստեր։

«Ադրբեջանի իշխանությունները կասկածելի պատժիչ քրեական մեղադրանքներ են ներկայացնում իրենց քննադատների դեմ, նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն», - ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Գեորգի Գոգիան:

Նույն օրը ոստիկանները խուզարկել են Հասանլիի տունը և լրատվամիջոցի գրասենյակը, որտեղ, նրանց պնդմամբ,հայտնաբերել են 40,000 եվրո կանխիկ գումար:

Հասանլին ասել է, որ գումարն իրենը չէ։ Նա նաև հայտարարել է, որ ոստիկանները բռնություն են կիրառել իր նկատմամբ ձերբակալման ընթացքում և դրանից հետո։ Նրա փաստաբան Զիբեյդե Սադըգովան հաստատել է, որ իր պաշտպանյալի դեմքին կապտուկներ է տեսել։

Լրագրողները պնդում են, որ հետապնդվում են իրենց մասնագիտական ​​գործունեության համար։

Հասանլին ասել է, որ ոստիկանությունն իրեն հարցրել է, թե ինչու իր լրատվամիջոցը չի գրում Լեռնային Ղարաբաղի մասին, փոխարենը հայտնում է կոռուպցիայի մասին։

Խախտելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված կամայական կալանքի դեմ երաշխիքները՝ Բաքվի դատարանը Հասանլիին և Վագիֆգըզիին կալանելու անհիմն որոշում է կայացրել։

Կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոցը՝ մեղադրյալին վերաբերվող հիմնավորված կոնկրետ փաստերով, կարծում է Human Rights Watch-ը:

Հասանլիի, Վագիֆգըզիի և Կեկալովի կալանքը հաջորդել է հուլիսին հայտնի ակտիվիստ Գուբադ Իբադօղլուի կալանավորմանը՝ կեղծ փողեր արտադրելու, ձեռք բերելու կամ վաճառելու և ծայրահեղականության կեղծ մեղադրանքներով:

«Նպատակը մեկն է՝ լռեցնել իշխանությունների քննադատներին և վախեցնող ազդանշաններ ուղարկել Ադրբեջանի խիզախ լրագրողներին և ակտիվիստներին։ Իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն նրանց»,- ասել է Գոգիան։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ազատություն ռադիոն» Ռուսաստանում համարվել է անցանկալի կազմակերպություն
ՌԴ արդարադատության նախարարությունը «Ազատություն ռադիո Եվրոպա/Ազատություն ռադիո» կորպորացիան մտցրել է անցանկալի կազմակերպությունների ցուցակում...
Որևէ մեկը չի կարող արգելել լրագրողին կատարել իր աշխատանքը. ՀԺՄ-ն՝ «24News.am»-ի խմբի հետ կապված միջադեպի մասին
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրենց մասնագիտական աշխատանքը կատարող «24News.am» լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի ու օպերատոր…
Վիրավորանքի և զրպարտության հայցերը դատարանները հիմնականում բավարարել են այն գործերով, որտեղ հայցվորը պաշտոնյա է. ԽԱՊԿ
Դատարանները բարձրացրել են վիրավորանքի և զրպարտության դիմաց գույքային փոխհատուցման սահմանաչափերը…
CPJ. Սպանված լրագրողների թիվը հասել է ամենաբարձր մակարդակին՝ 2015 թվականից ի վեր
Սպանված լրագրողների թիվը հասել է ամենաբարձր մակարդակին 2015 թվականից ի...
Հանրայինի շուրջ կա ընկալման իներցիա, որ որքան էլ ջանք ենք գործադրում, առայժմ հաղթահարել չի ստացվում. Գարեգին Խումարյան
Տպավորություն ունեմ, որ ստեղծված իրավիճակը հղի է ռեպուտացիոն լրատվամիջոցների ապագայի, լրագրողական…
ՀՌՀ-ն կարճել է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ի դեմ հարուցված վարույթը
Այդ պատճառով հեռուստաընկերությունը մեկ օրով զրկվել էր եթերի հնարավորությունից...
Ամենաշատ