News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Բելգիայի Շառլերուա քաղաքի գերեզմանատան հրեական հատվածում  առնվազն 85 տապանաքար է պղծվել վանդալների կողմից։

«Լուրեր Իսրայելում»-ի փոխանցմամբ՝ անհայտ անձինք գողացել են նաև բրոնզե դեկորատիվ տարրեր՝ Դավթի աստղեր և այլ խորհրդանիշներ։

Շառլերուայի քաղաքապետ Փոլ Մագնետն ասել է, որ «վանդալների ընտրած վայրը և տապանաքարերից Դավթի աստղերի գողությունը կասկած չեն թողնում այս գործողության հակասեմականության մասին»:

Քաղաքապետը խստորեն դատապարտել է չարագործների գործողությունները։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ