News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին բնորոշ ակտիվությունը, կարծես թե, նվազել է: Նախ՝ պարոն Հարությունյանը կորավ քաղաքական հորիզոնից, ապա նույնիսկ ներկա չգտնվեց «Բյուջե-2024»-ի քննարկմանը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Արայիկ Հարությունյանը գտնվում է արձակուրդում:

Մամուլում սկսեցին տեղեկություններ պտտվել այն մասին, որ Հարությունյանը մեկնել է Միացյալ Նահանգներ: Աշխատակազմի ղեկավարը վերադարձավ արձակուրդից, սակայն նրա ներկայությունը այդպես էլ չզգացվեց. շատերը վստահաբար նաեւ մոռացել էին նրա մասին՝ կենտրոնանալով քաղաքական այլ կերպարների վրա, որոնք այդ պահի դրությամբ փաստացի ավելի ակտիվ գործունեություն են ցուցաբերում, քան երբեմնի ակտիվ ՔՊ-ական Հարությունյանը: Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բացումը, որին, բացի բռնցքամարտի ֆեդերացիայի տեղական ու միջազգային ներկայացուցիչներից, ներկա էին ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչը տրամաբանական է:

Ներկա էր նաեւ նախարարի՝ սպորտի գծով տեղակալ Կարեն Գիլոյանը. սա եւս օրինաչափ է: Թերեւս այսքանը: 2022 թվականից ի վեր սպորտային եւ, առհասարակ, կարեւոր միջոցառումների «գլխին կանգնած» Արայիկ Հարությունյանը բացակայում էր: Նշենք, որ 2022 թվականի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը (EUBC 2022), ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը (EWC 2023), բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը (EUBC 2023) եւ մի շարք այլ կարեւոր նախագծերի իրականացում վստահված է եղել Արայիկ Հարությունյանին, որն էլ լավ թե վատ միջոցներով ու ձեւերով, սակայն, ի վերջո, հավուր պատշաճի կարողացել էր կազմակերպել այնպես, որ գլխիկոր չհեռանան Հայաստան եկած հյուրերը:

Այլ կերպ ասած՝ միջոցառումների կազմկոմիտեի ղեկավարը միշտ եղել է Հարությունյանը: Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, սակայն, հեղափոխիչ էր. այս անգամ, կարծես թե, կազմկոմիտեի ղեկավարը Ժաննա Անդրեասյանն է: Դասագրքերի տապալված տպագրությամբ ու համալսարանների անվտանգային համակարգերի անտեղյակությամբ հայտնի նախարարն այսօր միջազգային միջոցառման կազմակերպիչ է: Իսկ ինչո՞ւ է ամեն բան այսպես դասավորվել՝ դեռեւս հայտնի չէ:

Հավելենք, որ երկար դադարից հետո ՀՀ կառավարության պաշտոնական էջում միայն նոյեմբերի 23-ին հայտնվեց աշխատակազմի ղեկավարը, այն էլ՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) Հարավային Կովկասի համագործակցության տարածաշրջանային տնօրեն Բարբարա Բոենի Սլաթսի ղեկավարած պատվիրակությանը ընդունելիս եւ բավականին հյուծված տեսքով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ նկատմամբ քրեական հետապնդումն ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
Կարծում եմ, որ որևէ գիտակից մարդ՝ հետևելով գործով զարգացումներին և ծանոթանալով նշված...
«Փաստ». Հանձնարարել է հակադարձել «մեկին՝ տասը»
Մեր տեղեկություններով, Փաշինյանին հատկապես զայրացրել է, որ, ի մասնավորի, երբ որոշ ժամանակ առաջ...
«Փաստ». Լևոն Քոչարյանի գործով դատախազին ինչպիսի՞ «պայծառ ապագա» է սպասվում
Պատահական չէ, որ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով գրեթե նույն դատախազներն ու դատավորներն են...
«Ժողովուրդ». Իշխանությունը փորձում է սիրաշահել արցախցիներին․ ՔՊ-ական պատգամավորները ցուցադրական հանդիպումներ են սկսել
Ըստ էության, այս հանդիպումներն ավելի շատ, կարելի է ասել, ցուցադրական բնույթ են կրում՝ արցախցիներին ցույց...
«Հրապարակ». Թագուհի Թովմասյանի պաշտոնանկությունն ապօրինի էր, Հայկուհի Հարությունյանի նկատմամբ խայտառակ վարք է դրսևորվել
Չնայած ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը եւ նրա ամուսինը` Տիգրան...
«Փաստ». Կոնդ թաղամասի բնակիչների հետ կապված ի՞նչ գումարների մասին է խոսվել քաղաքապետարանում
Իրականում, մեր տեղեկություններով, այս թվերը վերաբերում են տեղական տուրքին: Բանն այն է, որ Կոնդում այսօր...
Ամենաշատ