News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի ՌԾՈւ-ն մշակել է առաջիկա ամիսներին օտարերկրյա զինված ուժերի հետ երկրի հարավային ջրերում երկու համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացման պլաններ, տեղեկացրել է բարձրաստիճան հրամանատարներից մեկը, հայտնել է Tasnim-ը։

Իրանի ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին ուրբաթ հայտարարել է, որ երկու զորավարժություններ կանցկացվեն Իրանի հարավում, միջազգային ջրերում։

Իրանի ՌԾՈւ-ն համատեղ զորավարժություններ կանցկացնի Օմանի սուլթանության հետ, նա նշել է, որ զորավարժություններին մասնակցելու համար հրավիրվել են նաեւ այլ երկրներ։

Հրամանատարն ավելացրել է, որ դրանից հետո կիրականացվի եւս մեկ զորավարժություն, որը հայտնի է որպես «Կայուն անվտանգություն» ռազմական խաղ։

Եթե մինչեւ անցած տարի զորավարժություններին մասնակցում էին երեք երկրներ, ապա այս տարի դրանց կմասնակցեն ավելի շատ պետություններ, ասել է նա՝ ավելացնելով, որ զորավարժությունները կընդգրկեն Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջանները։

Մարտին ռազմածովային զորավարժությունների «(Անվտանգության ծովային գոտի 2023») ավարտից հետո, որոնց մասնակցել են Իրաքի, Չինաստանի եւ ռուսական ուժերը, ՌԾՈւ հրամանատարը հայտարարել է, որ 2024թ. զորավարժություններին կմասնակցեն ավելի մեծ թվով երկրներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ