News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը վաղուց է գնում՝ 2018-ից սկսած, ուղղակի մենք հիմա տեսնում ենք դրա փաստական արձանագրումները եւ հերթական սրացումները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«ՀԱՊԿ-ն ինքն իրենով գոյություն ունեցող կառույց չէ, այն կառույց է այնքանով, որքանով դու որպես անդամ պետություն այդ կառույցւ եւ դրա տված հնարավորություններն օգտագործում ես ի շահ քեզ: Այսինքն դա ոչ թե ինչ-որ մի տեղ գործող կառույց է, եւ դու այնտեղ ինչ-որ հարցեր ունես լուծելու, այլ այդ կառույցի մաս ես, անգամ հիմնադիր անդամ ես: Եվ որպես հիմնադիր անդամ, դու ինքդ քո խնդիրները կարող ես այդտեղ բարձրացնել եւ քո գործընկեր պետությունների հետ համագործակցային դաշտում այդ խնդիրները լուծել:

Մեր իշխանությունները բացարձակ նպատակ չունեն ՀԱՊԿ-ն արդյունավետ կառույց ի ցույց դնելու: Նրանք հակառակը, ամեն ինչ անում են, որ ՀԱՊԿ-ի արժեքը նսեմացնելու համար»,-ասաց նա:

Հարցին՝ այդ դեպքում ինչու Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Ձյունիկ Աղաջանյանը պատասխանեց. «Որովհետեւ այս պահին նման քայլի գնալը իր հետ կբերի հատկապես ռուսական կողմի շատ կտրուկ եւ սուր արձագանքի, եւ չունենալով այլ անվտանգային համակարգ,  մենք Հայաստանը կդնենք թուրք-ադրբեջանական վայրկյանական հարձակման ներքո: Գնալ նման քայլի՝ չունենալով փաստական ամրագրված երաշխիքներ, այսպես կոչված, իրենց արեւմտյան գործընկերներից, որոնց խոստումների ներքո Արցախը հայաթափվեց եւ հանձնվեց Ադրբեջանին, նրանք չեն կարող բացահայտել այդ վերջնանպատակը, որին ուղղված են այդ բոլոր քայլերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուս-հայկական հարաբերությունների ճգնաժամն Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետեւանք է. Իսկանդարյան
Ռուսաստանը ո՛չ հնարավորություն ունի, ո՛չ էլ ցանկություն լրջորեն  ներգրավվելու հարավկովկասյան հարցերում․․․
Անվտանգության համակարգը, որի մաս է կազմում Հայաստանը, անգործունակ է. ԱԽ քարտուղար
Պատասխանելով Հայաստանի այս կողմից այն կողմ «տատանումների» վերաբերյալ Ռուսաստանի ներկայացուցիչների...
Հայաստանի աշխատանքը ՀԱՊԿ-ում շարունակվում է, նա եղել և մնում է դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նրա խոսքով, վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային հակամարտությունը դարձել են ամենախնդրահարույցը...
ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը նախատեսված է այս տարվա հունիսին
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մի շարք կազմակերպչական հարցերի քննարկմանը ՀԱՊԿ ԱԳ...
Երեկ Ռուսաստանը պարզ հայտարարում էր՝ ՀԱՊԿ-ից ինչի՞ եք դուրս եկել, ՀԱՊԿ-ը ձեզ պաշտպանելու է. Բագրատյան
Կամ, չէ՞ որ դու պետք է խաղաղության պայմանագիր ստորագրես Ադրբեջանի հետ, եթե ստորագրում ես նման պայմանագիր, ճանաչում ես Ադրբեջանի տարածքային...
Անհրաժեշտ է սահմանային անվտանգության լրացուցիչ միջոցներ ստեղծել ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում. Պատրուշեւ
Հաշվի առնելով բոլոր թվարկված սպառնալիքները Աֆղանստանի ուղղությամբ՝ անկայունության արտահանմանը մեր...
Ամենաշատ