News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը


Ադրբեջանը հետաքրքրված չէ «խաղաղության խաչմերուկ» ծրագրով, թեեւ դա է եղել այն խոստումը, հանուն որի այս իշխանությունը գնացել է Արցախի զոհաբերմանը եւ Հայոց ցեղասպանության 21-րդ դարի դրվագի իրականացմանը՝ դառնալով դրա մասնակիցը եւ մեղսակիցներից մեկը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանին բացարձակապես պետք չէ ուժեղ Հայաստան: Հայաստանին «Արեւմտյան Ադրբեջան» կոչող պետությանը ընդհանրապես հայաստանի գոյությունը պետք չէ, եւ ակնկալել, որ Ադրբեջանը մեծ երջանկությամբ պետք է ընդունի որեւէ ծրագիր, որը նպատակաուղղված է Հայաստանի թե տնտեսական, թե անվտանգային, թե հանրային, թե պետական ամրապնդմանը, դա նշանակում է ընդհանրապես չճանաչել սեփական քո հարեւաններին, առավելեւս քո բանակցային հակընդդեմ գործոնին եւ փորձել ինչ-որ խոստումների ներքո քո պետությունը, քո ինքնությունը եւ քո ժողովրդին դնել զոհասեղանին: Իհարկե, Ադրբեջանին ձեռնտու չէ Հայաստանի որեւէ հզորացում»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանին պետք է Մեղրիով երկաթուղի ունենալ, Ձյունիկ Աղաջանյանն ասաց, որ Մեղրիով ճանապարհ խոստումը եղել է Ադրբեջանին. «Խնդիրն այն է, որ դա բացարձակապես  անընդունելի է հայաստանյան հանրության համար եւ այդ հաղորդակցության միջոցի բացումը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պետք է ռուսական սահմանային ծառայության վերահսկողության ներքո լինի, որին նրանք չեն համաձայնում: Մեզ Մեղրիով երկաթգիծ պե՞տք է: Ոչ, դա մեզ պետք չէ, Ադրբեջանին եւ Թուրքիային է պետք: Ադրբեջանը Հայաստանին կապող երկաթգիծ պետք է, բայց դա այլ տեղով կարող է անցնել՝ տալով Հայաստանին հավասար հնարավորություններ՝ այդ երկաթգծից թե տնտեսական, թե ֆինանսական օգուտներ ունենալու: Իսկ Մեղրիով անցնող երկաթգիծը մեզ միայն անվտանգային սպառնալիք է ստեղծելու Հայաստանի համար»,-ասաց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ