News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինան հաղթել է քվեարկության առաջին փուլում, որը բոյկոտում էին ընդդիմության գրեթե բոլոր թեկնածուները, տեղեկացրել է AFP-ն՝ հղում կատարելով երկրի ընտրական հանձնաժողովին։

Ռաձուելինան հավաքել է ձայների 58,95 տոկոսը նոյեմբերի 16-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում։

Ընտրություններին ներկայացել է ընտրողների ավելի քան 46 տոկոսը, ինչը ցածր է, քան 2018թ. նախագահական ընտրությունների ժամանակ։

Ռաձուելինան իշխանության է եկել 2009թ. խռովությունից հետո, որի հետեւանքով իշխանազրկվեց նախկին նախագահ Մարկ Ռավալոմանանան։ Այնուհետեւ նա չմասնակցեց հաջորդ ընտրություններին միայն այն բանի համար, որ հաղթանակով վերադառնա 2018թ.։

11 մլն ընտրողներ պետք է ընտրություն կատարեին նրա եւ 12 այլ թեկնածուների միջեւ։ Գործող նախագահի տասը մրցակիցները հրաժարվեցին ընտրարշավից եւ ընտրողներին կոչ արեցին չմասնակցել քվեարկությանը՝ այն ֆարս անվանելով։

Ռաձուելինայի մրցակիցները նրան մեղադրում են կոռուպցիայի եւ երկրի բնական պաշարների, ներառյալ թանկարժեք պալիսանդրի անտառները, թալանն անտեսելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ