News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոեւը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, տեղեկացրել է «Sputnik Южная Осетия»-ն։

«Մենք հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդին, որի հետ մեզ կապում են բազմադարյա բարեկամական հարաբերությունները։ Բայց մեզ չի հետաքրքրում Հայաստանի վարչապետի կարծիքը, որը Լեռնային Ղարաբաղը թողեց ծանրագույն վիճակի մեջ։ Նա դավաճանեց իր իսկ ժողովրդին, հիմնականում ազգությամբ հայերի, որոնք սպասում էին Հայաստանի օգնությանը։ Փաշինյանն իր մեջ համարձակություն չգտավ ընդունելու Արցախի անկախությունը։ Մեզ հետաքրքիր չէ նման քաղաքական գործիչների կարծիքը»,- նշվել է հայտարարությունում։

Նա ավելացրել է, որ «այսօր Հարավային Օսիան, որը ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության եւ մի շարք այլ երկրների կողմից, անկախ պետություն է, եւ բոլորը պետք է հաշվի նստեն դրա հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ