News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի որոշ շրջաններում հորդառատ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել, հայտնում է TRT Haber-ը։

Հորդառատ անձրևի պատճառով ափերից ծովի ջրի դուրս գալու  հետևանքով Իզմիր քաղաքի ճանապարհները և բազմաթիվ շենքեր հեղեղվել են:

Երեկ ամբողջ օրը քաղաքում շարունակվող անձրևը ուշ երեկոյան սաստկացել է։

Առափնյա հատվածում հեղեղվել են փողոցներն ու պողոտաները։

Անթալիայում նույնպես  հորդառատ անձրևներ և կարկուտ է տեղացել։ Բազմաթիվ շենքեր ու տներ հեղեղվել են, բազմաթիվ ծառեր են տապալվել, երկու նավակ խորտակվել է։

Քաղաքի բազմաթիվ հատվածներում տապալված ծառերի մի մասը ընկել է մեքենաների վրա, իսկ որոշները փակել են ճանապարհները:

Տեղում աշխատում են վթարային ծառայությունները։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ