News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը զգուշացրել է Տուապսեի բնակիչներին և զբոսաշրջիկներին ուժեղ փոթորկի մասին և հորդորել նրանց չգնալ Սև ծովի ափ։ Շտաբի զեկույցում նշվում է, որ նոյեմբերի 26-ին Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ից մինչև հաջորդ օրվա ավարտը Տուապսե նավահանգստում հզոր հետահար ալեկոծություն է սպասվում։ Օպերատիվ շտաբի տվյալներով՝ ալիքի բարձրությունը կարող է հասնել 7 մետրի, հայտնում է «Коммерсант»-ը։

Անապայի քաղաքապետարանի Telegram ալիքը հայտնել է վատ եղանակի ֆոնին արտակարգ իրավիճակների հանձնաժողովի արտահերթ նիստի մասին։ Քաղաքապետարանի տվյալներով, վտանգի նախազգուշացման պատճառով Անապայում բարձր պատրաստականության  ռեժիմ է գործում։

Քաղաքապետարանից հայտնում են, որ նոյեմբերի 26-27-ը քաղաքի տարածքում սպասվում է անտիցիկլոնի անցում և քամու ուժգնացում՝ 30-35 մ/վրկ, ինչպես նաև անձրև և ալիքի բարձրացում՝ մինչև 6 մետր։ Նախօրեին մարզային արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր Սև ծովի ափին եղանակի վատթարացման մասին։ Գերատեսչությունը զգուշացրել է բնակիչներին և զբոսաշրջիկներին հնարավոր  հեղեղումների և պտտահողմի ցամաք  դուրս գալու  վտանգի մասին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ