News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել՝ Պաղեստինի վերջին զարգացումները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր  քննարկելու համար, հաղորդում է Mehr-ը։

Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է «Գազայում և Արևմտյան ափին պաղեստինյան ժողովրդի դեմ սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների լիակատար դադարեցման անհրաժեշտությունը»՝ նշելով, որ «Իրանն ու Թուրքիան, այլ իսլամական երկրների հետ միասին, պետք է ավելի վճռական միջոցներ ձեռնարկեն  Պաղեստինի ժողովրդին աջակցելու համար»։

ԻԻՀ ԱԳ նախարարը, գոհունակություն հայտնելով տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության աճող միտումի կապակցությամբ, հույս է հայտնել, որ «երկու երկրների միջև բարձր մակարդակի դիվանագիտության շարունակմամբ մենք ականատես կլինենք երկկողմ համագործակցության ամրապնդմանը և խորացմանը»։

Իր հերթին, Հաքան Ֆիդանը շեշտել է Գազայում հրադադարը պահպանելու ուղղությամբ ջանքերը  շարունակելու Թուրքիայի վճռականությունը։

«Թուրքիայի արտգործնախարարը ևս Իրանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները համարել է շատ հարուստ և բազմազան և վստահություն հայտնել, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև շարունակական խորհրդակցություններն ու հանդիպումները կհանգեցնեն նրանց միջև հարաբերությունների հետագա զարգացմանը», - ասվում է հաղորդման մեջ:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ