News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի ասել է, որ ինքը թոքաբորբ ունի, բայց հաջորդ շաբաթ կմեկնի Դուբայ՝ ելույթ ունենալու կլիմայի փոփոխության կոնֆերանսում, հայտնում է AP-ն։

Ֆրանցիսկոսը բաց թողեց իր շաբաթական կիրակնօրյա ելույթը Սուրբ Պետրոսի հրապարակին  նայող պատուհանի մոտ՝ մեկ օր այն բանից հետո, երբ Վատիկանը հայտարարեց, որ նա հիվանդացել է թեթև գրիպով: Փոխարենը, Ֆրանցիսկոսն ավանդական կեսօրվա օրհնությունը ուղիղ եթերում մատուցեց Վատիկանի հյուրանոցի մատուռից, որտեղ նա ապրում է:

«Եղբայրներ և քույրեր, ուրախ կիրակի: Այսօր ես չեմ կարող մոտենալ պատուհանին, քանի որ թոքաբորբի խնդիր ունեմ»,- ասել է Ֆրանցիսկոսը։

Հռոմի պապը նաև հայտնել է, որ  կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ COP28 կլիմայի փոփոխության հանդիպմանը մասնակցելու, և, ինչպես նախատեսված է, շաբաթ    ելույթ կունենա մասնակիցների առաջ:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ