News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը

Նյու Յորք քաղաքը չափազանց մեծ է դարձել այն հողի համար, որի վրա կառուցվել է, ասվում է  ուսումնասիրության մեջ, որը ցույց է տալիս, որ քաղաքն աստիճանաբար խորտակվում է իր ծանրության տակ, նկատի ունենալով, թե ինչպես են բարձրանում նրա շուրջն եղած  ջրերը։

Earth's Future ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Նյու Յորք քաղաքը, որտեղ ապրում է ավելի քան 8 միլիոն մարդ,իջնում է տարեկան մոտ 0,04-ից 0,08 մատնաչափ արագությամբ:

«Այնտեղ  քաշը մեծ է, այնտեղ շատ մարդիկ կան», - ասում է հետազոտության առաջատար հեղինակ և USGS երկրաֆիզիկոս Թոմ Փարսոնսը: «Կղզու հարավային մասում միջին բարձրությունը ծովի մակարդակից ընդամենը 1 կամ 2 մետր է, սա շատ մոտ է ջրագծին և, հետևաբար, խորը մտահոգություն է առաջացնում»:

Հետազոտողները հաշվարկել են Նյու Յորքի շենքերի զանգվածը և որոշել դրանց ճնշումը Երկրի վրա։ Նրանք նաև արբանյակային պատկերներ են ներկայացրել, որոնք ցույց են տալիս քաղաքի տպավորիչ կառույցների հետևանքով առաջացած աստիճանական անկումը:

Հետազոտողների գնահատմամբ, Նյու Յորքի շենքերն, ընդհանուր առմամբ, կշռում են 1,68 տրիլիոն ֆունտ, զանգված, որը The Guardian-ը հավասարեցրել է 140 միլիոն փղի քաշին:

Ըստ SeaLevelRise.org-ի, 1950 թվականից ի վեր ծովի միջին մակարդակը Մանհեթենի հարավային ծայրի մոտ բարձրացել է մոտ 9 մատնաչափով: Կազմակերպությունը, որն իր արդյունքները հիմնել է Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության (NOAA) մինչև 2017 թվականի տվյալների վրա, նաև նշել է, որ ծախսել է ավելի քան 4 միլիարդ դոլար՝ Նյու Յորքում ծովի մակարդակի բարձրացմանը նախապատրաստվելու համար:

NOAA-ն նշել է, որ 1993 թվականից ի վեր համաշխարհային ծովի մակարդակը բարձրացել է մոտ 3,8 մատնաչափով: 2020-2050 թվականներին ԱՄՆ ափերի համար կանխատեսվում է 10-ից 12 մատնաչափ աճ:

Ջրհեղեղների, ծովի մակարդակի բարձրացման և փոթորիկների վտանգը Նյու Յորքը կանգնեցնում են ջրհեղեղի վտանգի մեծացման առաջ։ NOAA-ն հայտնել է, որ մինչև դարավերջ Նյու Յորքում ջրհեղեղները կարող են 20 անգամ ավելի հաճախ լինել:



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ