News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ԶՈւ-ն մտավախություն ունի, որ պատերազմը կտարածվի երկրի արեւելքի եւ հարավի սահմաններից դուրս։

ABC News-ի հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ուկրաինայի ԶՈւ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաեւը, նա ասել է, որ եթե Ռուսաստանը շարունակի ավելացնել զենքի արտադրությունը եւ կատարելագործվել տեխնոլոգիական առումով՝ իր դաշնակիցների օգնությամբ, պատերազմը կարող է տարածվել երկրի արեւելքի եւ հարավի սահմաններից դուրս։

Ինչպես նշել է ABC News-ը, ուկրաինական հակահարձակումը հարավում առայժմ աննշան հաջողություններ է բերել ավելի քան հինգ ամսում՝ ապացուցելով, որ պատերազմը փոխվել է Ուկրաինայի առաջին հաջողություններից հետո։

«Ռուսներն ադապտացնում եւ զարգացնում են իրենց մարտավարությունը՝ օգտագործելով ավելի կատարելագործված զենք, ինչպիսին են «Լանցետ» կամիկաձե-անօդաչուն եւ հեռահար ականապատումը հրթիռների օգնությամբ»,- ընդգծել է ԶԼՄ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ