News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Tesla-ի եւ SpaceX-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը կհանդիպի Իսրայելի նախագահ Իցհայ Հերցոգի հետ այն իսրայելցիների հետ, որոնց  հարազատները պահվում են ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայի հատվածում։

Հերցոգի գրասենյակը հայտնել է, որ հանդիպումը կայանալու է կիրակի։

Մասկի այցը համընկնում է Գազայի հատվածում քառօրյա հրադադարի հետ, երբ 240 պատանդներից 40-ն ազատ է արձակվել։

«Իսրայելական «12-րդ ալիքը» տեղեկացրել է, որ Մասկը կհանդիպի նաեւ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ երկուշաբթի։

Մասկը հայտնել է, որ դեմ է հակասեմականությանը եւ այն ամենին, ինչը «քարոզում է ատելություն եւ հակամարտություններ»՝ կրկնելով իր նախորդ հայտարարություններն այն մասին, որ X-ը չի քարոզի ատելության հրահրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ