News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Իռլանդացի գրող Փոլ Լինչը 2023թ. Բուքերյան մրցանակ է ստացել իր հինգերորդ՝ «Մարգարեի երգը» վեպի համար, որի գործողությունը տեղի է ունենում բռնապետության մեջ ընկղմված երեւակայական Իռլանդիայում։ Ժյուրիի նախագահ Էսի Էդուգյանը այն բնութագրել է որպես «հոգեցունց եւ արդարացի վեպ», որն «արտացոլում է մեր ներկա պահի սոցիալական եւ քաղաքական տագնապները»։

Էդուգյանը հայտարարել է, որ Լինչին 50 000 ֆունտ սթեռլինգի մրցանակ շնորհելու որոշումը «միաձայն չի եղել» եւ ընդունվել է քննարկման եւ մի քանի քվեարկությունների միջոցով, որոնք տեւել են «մոտ վեց ժամ»։

Վեպի գործողությունը տեղի է ունենում այլընտրանքային Դուբլինում։ Վերջերս ձեւավորված գաղտնի ոստիկանության անդամները, որն ստեղծել է բռնապետության հակված կառավարությունը, հայտնվում են միկրոկենսաբան Էյլիշի շեմին եւ հարցնում նրա ամուսնուն՝ Իռլանդիայի Ուսուցիչների միության բարձրաստիճան պաշտոնյային։ Նա շուտով անհետանում է հարյուրավոր այլ խաղաղ բնակիչների հետ միասին, եւ Էյլիշը մնում է իր չորս երեխաների եւ տարեց հոր հետ՝ պայքարելով ընտանիքի պահպանման համար քաղաքացիական պատերազմի պայմաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ