News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ավիացիոն արհմիություններն աջակցում են Թուրքիայի 40 Eurofighter Typhoon կործանիչ գնելու ջանքերին։ Eurofighter Typhoon ինքնաթիռները արտադրվում են Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Իսպանիայի կոնսորցիումի կողմից՝ հանձինս Airbus-ի, BAE Systems-ի եւ Leonardo-ի։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի եւ Իսպանիայի հետ «Typhoon» գնելու մասին, բայց Գերմանիան դեմ է այդ գաղափարին։ Անցած շաբաթ Գյուլերը բանակցել է բրիտանացի գործընկերոջ՝ Գրանտ Շափսի հետ Անկարայում՝ հուսալով, որ Մեծ Բրիտանիան կկարողանա համոզել Գերմանիային վերանայել իր դիրքորոշումը։

Գերմանիայի իշխանությունները բախվում են արհմիությունների աճող ճնշմանը, որոնք պահանջում են համաձայնագիր կնքել։

MTU Aero Engines ընկերությունում The National-ին ասել են, որ Eurofighter-ի պայմանագրերի կնքումը կենսականորեն կարեւոր նշանակություն ունի Գերմանիայի պաշտպանական արտադրության համար։

Airbus ընկերության քաղաքական քարտուղար եւ օպերացիոն մենեջեր Միխայել Ռայշը հայտարարել է, որ Գերմանիային անհրաժեշտ է պայմանագրերի կնքումը, որպեսզի երաշխավորվի նրա «ռազմական անկախությունը»։

Նրա կոչերին աջակցել է Airbus Defence and Space-ի արտադրական խորհրդի նախագահ Թոմաս Փրետցլը։ «Մեր տարածաշրջանում գործում է հետեւյալը. նա, ով ասում է, թե մեզ նոր դարաշրջան է պետք, պետք է գնի Eurofighter-ը», ասել է նա։

Գերմանիայի ավիացիոն արդյունաբերությունում գործադրված է ավելի քան 25 000 մարդ, ավելի քան 120 ընկերություն։

Թուրքիան բանակցություններն սկսել է եվրոպական պետությունների հետ այն բանից հետո, երբ ընդունել է, որ իր F-16 ինքնաթիռների խնդրանքը ԱՄՆ-ից կարող է չիրականանալ, տեղեկացրել է աղբյուրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունում։

2021թ. հոկտեմբերին նա խնդրել էր գնել 40 Lockheed Martin Corp F-16 կործանիչ եւ 79 կոմպլեկտ իր ունեցած ինքնաթիռների արդիականացման համար։

Չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը աջակցել է 20 մլրդ դոլարի գործարքին, ԱՄՆ Կոնգրեսում առարկություններ են եղել։

«Ուժերի տարածաշրջանային հավասարակշռության համար Թուրքիայի կործանիչների պահանջը գաղտնիք չէ»,- ասել է ռազմական վերլուծաբան Թայֆուն Օզբերքը։ «Այս համատեքստում Eurofightersերի ձեռքբերման քայլը կարող էր արվել այն բանի համար, որպեսզի ճնշում գործադրվի Բայդենի վարչակազմի վրա, որ համոզի Կոնգրեսին [համաձայնել] F-16երի վաճառքին որքան հնարավոր է շուտ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ