News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը եղել եւ մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը, իմաստ չկա կտրուկ եզրակացություններ անել այն պատճառով, որ Երեւանը չի մասնակցում Մինսկի նստաշրջանին։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։

«Իմ կարծիքով՝ իմաստ չունի այս իրավիճակից [Հայաստանի պատվիրակության բացակայությունից] ինչ-որ կտրուկ եզրակացություններ անել։ Հայաստանը եղել եւ մնում է մեր դաշնակիցը։ Սրանով, ես կարծում եմ, ամեն ինչ ասված է»,- նշել է նա։

«Որքան հայտնի է [ՀԱՊԿ] քարտուղարությանը, Հայաստանի պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ են կրել,- նշել է նա։- Համենայն դեպս, դա անկախ եւ ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա ազդել չի կարող որեւէ այլ պետություն կամ կազմակերպություն։ ՀԱՊԿ-ն հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը որպես կազմակերպության լիիրավ անդամի»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսի ՊՆ-ն հորդորել է մի կողմ թողնել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հետ կապված քաղաքական հայտարարությունները
Նա ասել է, որ եզրակացություններն անելը վաղաժամ է․․․
«Չպետք է մի ուղղությամբ խորացնել համագործակցությունը՝ մյուսի հաշվին»․ Օհանյանը՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերության սառեցման մասին
Պարզապես ՀՀ զինված ուժերը այն ձեռք են բերել հնարավորության շրջանակներում․․․
Բելառուսի ԱԳՆ. Հայաստանից ոչ մի ծանուցում չենք ստացել ՀԱՊԿ-ին մասնակցության հարցով
Նրա խոսքով, բելառուսական կողմը ակնկալում է կառուցողական համագործակցություն Երևանի հետ ապագայում եւս...
ՌԴ ԱԳՆ. Ակնկալում ենք բացատրություններ՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցությունը սառեցնելու՝ Փաշինյանի հայտարարության հետ կապված
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել է...
Սուտ են ասում, թե ՀԱՊԿ-ը մեզ դավաճանել է. մեզ առաջարկվել է փաթեթ, որը ենթադրում էր նաեւ զենքի մատակարարում. փորձագետ
ՀԱՊԿ-ը հայ-ռուսական ռազմավարական ռազմական համագործակցության մի ձեւաչափ է ընդամենը...
ՀԱՊԿ-ի պահով հետաքրքիր զարգացումներ են գնում. Ստեփան Դանիելյան
Եզրակացությունը մեկն է, ՀԱՊԿ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ և նմանատիպ կազմակերպություններն արդեն անցյալի մնացուկներ են…
Ամենաշատ