News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և բաժնի քրեական հետախույզներն ու մարզի պարեկները նոյեմբերի 21-ին ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք են բացահայտել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նրանք ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Փարաքար գյուղի Երևանյան փողոցում ձերբակալել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Նոր Արեշի 32-ամյա մի բնակչի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով թղթե փաթեթ: Տղամարդը հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է:

Հաջորդ տեղեկությունն իրացնելով՝ իրավապահները Փարաքարի Երևանյան փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են երևանցի 37-ամյա մի տղամարդու և տեղափոխել բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով մոտ 8 գրամ ընդհանուր քաշով 5 փաթեթ, կիսամոխրացած զանգվածով 3 կաթուցիչ՝ ընդհանուր 8,84 գրամ քաշով: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է:

Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն ու մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին դարձյալ Փարաքար գյուղի Երևանյան փողոցում: Նրանք ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Երևանի բնակիչներ 38-ամյա և 34-ամյա երկու տղամարդու: 38-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվեցին թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ և կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ: Նա իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է: 34-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեց ծալովի դանակ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 21-ին Փարաքարի Երևանյան փողոցում ձերբակալվածներին նույն օրը Մուսալեռ գյուղի տարածքում թմրանյութն իրացրել էր մայրաքաղաքի 60-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 22-ին Մուսալեռ գյուղի Սայաթ-Նովայի փողոցում նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Տղամարդը հայտնել է, որ նախորդ օրը գյուղի տարածքում տեղադրելու միջոցով թմրանյութ է իրացրել երեք անձանց:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 22-ին զննություն է կատարվել 60-ամյա երևանցու բնակության հասցեում: Բակի աղբամանում հայտնաբերվել է կանեփի՝ մեկ, իսկ նկուղում՝ պլաստիկ տարաների մեջ աճեցրած 45 բույս:

Դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մի խումբ դեռահասներ լյուքս դասի մեքենաներ են գողացել
Կողոպուտը տեղի է ունեցել վաղ առավոտյան Չիկագոյում...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 130 դեպք. Գրանցվել է 6 ավտովթար. վիրավորվել է 13 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի…
Իսպանիայում գտել են 470 հազար կիլոգրամ հաշիշ թրեյլերում, որը նախատեսված էր կենդանիների փոխադրման համար
Իսպանիայում ոստիկանությունը  առգրավել է 470 կիլոգրամ հաշիշ...
Քասախում կատարված սպանությունը բացահայտվել է, հետախուզվող հայրն ու որդիները հայտնաբերվել են
Իրացնելով ԱԱԾ Նաիրիի բաժանմունքի և ոստիկանության Նաիրիի բաժնի…
Երևանում «BMW X5»-ը վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջը․ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վիրավորին
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ…
Կոտայքում 22 տոննա մայոնեզով բարձված բեռնատարը բախվել է արգելապատնեշին ու շրջվել. վիրավոր վարորդը եղել է խմած
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Արտ Տրանս» ՍՊԸ-ի հաշվեկշռում...
Ամենաշատ