News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 9.2 տոկոսով:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.5 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023-ի 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.4 տոկոսով:

Առևտրի շրջանառությունն աճել է 23.3 տոկոսով: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 12.1 տոկոսով:

2023-ի հունվար-հոկտեմբերին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.6 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 3.5 տոկոս:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 41.2 տոկոսով:  Ընդ որում՝ արտահանումն աճել է 38.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 42.9 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 390.27 դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ում մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ է ստանում աշխատողների 43 տոկոս, իսկ 150-500 հազար դրամ՝ 40 տոկոսը
2023 թվականի դեկտեմբերի դրությամբ եկամուտ (հարկման բազա) ապահոված...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 23-ին, կազմել է...
ՍԱՏՄ-ն ստուգում է իրականացրել «Ջերմուկ գրուպ»-ում. խախտումներ չեն հայտնաբերվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ռուսաստանի…
2023-ին ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմել է 8 168 դոլար. 2022-ին այն 6 661 դոլար էր
Ապրանքների արտաքին առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 46%-ով՝ կազմելով 20,7 մլրդ ԱՄՆ դոլար։ Ներմուծումն աճել է...
2023-ին Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022-ի  համեմատ աճել է 7,1%-ով. կառավարություն
2023 թվականի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Հնդկաստան…
Ռենովացիայի ծրագիրը կապ ունի արտագնա աշխատանքի մեկնողների հետ. նրանք են այդ վերանորոգումն անելու ՀՀ-ում. Փաշինյան
Հիշո՞ւմ եք, որ այս որոշման կայացումը կապ ունի արտագնա աշխատանքի մեկնողների հետ...
Ամենաշատ