News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը շարունակում է հետևողական և անզիջում պայքարը քրեական ենթամշակույթի դեմ: Օրերս տրամաբանական ավարտին հասավ հերթական միջոցառումը. Ոստիկանությունը ներկայացրել է տեսանյութ, թե ինչպես է բերման ենթարկվում «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 17-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ օրը, ժամը 16.20-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդ, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված` «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկի մականվամբ հայտնի Վ. Ա.-ն և նրան ուղեկցող անձինք վիճաբանել են նույնպես «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող, Արսեն Երևանսկի մականվամբ հայտնի Ա. Մ.-ի և «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդի հետ: Այդ ընթացքում կողմերը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, միմյանց նկատմամբ հնչեցրել հահոյանքներ, հասցրել հարվածներ:

Նույն օրը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների ավարտը նեյոմբերի 22-ին էր: Ու թեև ստացվել էին տեղեկություններ, որ Վիտալի Թբիլիսսկին ու նրան ուղեկցողները զինված են, պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապահովվեց միջոցառման անվտանգությունը:

Ժամը 13.10-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին, Սևան քաղաքի մոտ, կանգնեցվեց վերոհիշյալ «Տոյոտան»: Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին և ոստիկանության Նոր Նորքի բաժին տեղափոխվեցին «օրենքով գողն» ու նրան ուղեկցող երեք անձինք:

Անձնական խուզարկությամբ Վիտալի Թբիլիսսկու մոտ հայտնաբերվեց զիպ փականով փաթեթ` բյուրեղանման զանգվածով, հոգեմետ երկու դեղահաբ, իսկ մեքենայի միջից հայտնաբերվեց երկու ատրճանակ:

Բոլորն էլ ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին և ձերբակալվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարիզում բերման են ենթարկել 66 ֆերմերի
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ օրը ֆերմերներն իրենց տրակտորներով և խոտի...
Արարատում չոր խոտը այրելու հետևանքով կրակը հասել է Mercedes-ին. մեքենան վերածվել է մոխրակույտի
Ոստիկանությունը պարզում է դաշտի և Mercedes-ի տիրոջ ինքնությունը…
Արթիկցի հայր և որդուց ավազակությամբ 37 մլն դրամի զարդեր հափշտակելու գործով 2 անձ կալանավորվել է, 2-ին էլ որոնում են
Հանցավոր խմբի մյուս երկու անդամների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննությունը շարունակվում է...
Սանկտ Պետերբուրգում բանանով կոնտեյների մեջ հայտնաբերվել է 165 մլն ռուբլի արժողությամբ 11 կգ կոկաին
Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստի տարածքում կոկաինի խոշոր խմբաքանակի մաքսանենգությունը կասեցվել...
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Վանաձոր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ. Հանդիպել են հացադուլավորներին
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները...
ՊԵԿ-ը փոստային առաքանուց հայտնաբերել է թմրամիջոցի պարունակությամբ  դեղահաբեր
Օրերս, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ՓԲ ընկերության...
Ամենաշատ