News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավային:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված սերտ համագործակցությունը և ընդգծել, որ այն նպաստում է մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է նոր նախագծերի իրականացմամբ՝ ընդգծելով, որ ենթակառուցվածքների զարգացումը գործադիրի համար ունի առաջնահերթ նշանակություն:

Մասացուգու Ասակավան արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը և նշել, որ ԱԶԲ-ն պատրաստ է ընդլայնել համատեղ ծրագրերը:

Այս համատեքստում, քննարկվել են սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում դպրոցների կառուցման, ճանապարհաշինության, առողջապահական ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով ընթացիկ ծրագրերն ու նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գեղարքունիքի մարզում նորից թեժ է լինելու
Հայաստանից ամենաշատը հենց Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, եւ պետությանը...
«Հրապարակ». Քանի հոգի է պատրաստ մեքենայի գոլդ համարի համար վճարել 50 հազար դոլար
Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ աճուրդում հաղթած եւ համարանիշները ձեռք բերած անձի տվյալները գաղտնի են...
Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. թանկացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 20-ին, կազմել է…
2023-ի վերջի դրությամբ Եվրամիությունը Հայաստանից ապրանքների արտահանմամբ չորրորդ տեղում է. տնտեսագետ
Հատկանշական է, որ 2023 թվականի արտահանման աճի մեծ մասը՝ 31%, կամ 2,6 մլրդ դոլար, տեղի է ունեցել վերջին երկու ամիսներին՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին...
Եթե դուք Երևանում նոր շենք եք կառուցում, ուղարկում են ջուրը բերել Հրազդանից, իսկ գազը՝ Աբովյանից. կառուցապատող
Եթե դուք նոր քաղաքաշինական նախագիծ եք սկսում Երեւանում եւ, օրինակ, մի փոքր մեծ է ձեր…
Հետխորհրդային տարածքում Երևանը միակն է շինթույլտվությունների նման ահռելի տուրքերով. Գուրգեն Գրիգորյան
Երևանում գոտիներ կան, որտեղ շինթույլտվության տեղական տուրքի ու վճարի հանրագումարային թիվը 5–6 անգամ գերազանցում է շահութահարկը...
Ամենաշատ