News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի հայկական թաղամասում հայկական հազարամյա ժառանգությունը պաշտպանելու խաղաղ ցույցը դեռ շարունակվում է: Այս մասին նշված է Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժման X-ի պաշտոնական էջում։

Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը 99 տարով վարձակալության գործարք է կնքել հրեա գործարարի հետ դեռեւս 2 տարի առաջ, ինչը բուռն հակազդեցություն է առաջացրել ինչպես Երուսաղեմի հայության, այնպես էլ եկեղեցականների շրջանում՝ հասնելով մինչեւ Գարեգին Բ կաթողիկոս:

Մոկ մեկ ամիս առաջ երկար բողոքներից հետո Երուսաղեմի պատրիարքությունը որոշել էր չեղարկել այս գործարքը Դենիել Ռուբինշտեյնի հետ, որովհետեւ այս գործարքը Երուսաղեմի հայոց թաղամասի ամբողջականությունը խախտել է եւ կարող է խախտել, ինչպես նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքությանը նյութական օգուտ եւ դրական արդյունքներ չի կարող բերել: Հոկտեմբերի 26-ից «Զանա քեփիթըլ» ընկերությունը տրակտորներ է բերել, որոնք անօրինական շինարարություններ են  սկսել հողատարածքի վրա:

Ընկերության մեքենաները քանդել են պատը, բայց համայնքը եւ պատրիարքությունը միասնաբար իրար հետ կանգնեցրել են կանգնեցրել են տրակտորների աշխատանքները:

Վերջին մեկ ամսվա ընթացքում հայ երիտասարդները պաշտպանում են հողատարածքը, հսկում են հողատարածքը գիշերվա ընթացքում: Վերջին շաբաթվա ընթացքում հարձակումներ են եղել հայ համայնքի անդամների եւ հոգեւոր դասի վրա, բայց վերջիններս հաստատուն կանգնած են: Հարձակումներից մեկի ժամանակ հայ երիտասարդներից 4 հոգի ձերբակալվել է, ապա ազատ է արձակվել:

Այժմ համայնքի պատրիարքությունը քայլեր է անու  որպեսզի չեղարկվի պայմանագիրը եւ այս հողատարածքը վերադառնա հայերի ձեռքը:

Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» անունով հայտնի հողամասի հարցը Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը բնորոշել է «ամենամեծ գոյաբանական սպառնալիք»՝ պատրիարքության 16-դարյա պատմության մեջ։

Բռնի ուժ կիրառելու փորձեր է կատարում և սպառնալիքներ հնչեցնում ոչ միայն խաբեությամբ ստորագրված և խնդրահարույց պայմանագրի մյուս կողմը, այլ նաև՝ Երուսաղեմի ոստիկանությունը։ Երուսաղեմի հայ համայնքը և Հայոց պատրիարքությունը նոյեմբերի կեսերից միասնաբար լծված են դիմադրության՝ ի պատասխան բռնությամբ հարցի լուծումը պարտադրելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ