News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Տիրանայում տեղի ունեցած Ալբանիայի մրցակցության օրենքի 20-ամյակին նվիրված եռօրյա համաժողովին:  Համաժողովի ամփոփիչ նիստում Գեղամ Գևորգյանը որպես խոսնակ հանդես է եկել  միջազգային համագործակցության հարցերով պանելային քննարկմանը, որը վարում էր Ալբանիայի մրցակցային մարմնի նախագահ Դենար Բիբան:

Բացի Հայաստանից, քննարկմանը մասնակցում էին նաև Հունաստանի, Հունգարիայի, Վրաստանի մրցակցային մարմինների ղեկավարները:

Քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց գերատեսչությունների փորձը որոշումների կայացման գործընթացում միջազգային համագործակցության կարևորության, երկրների միջև փորձի և տեղեկատվության փոխանակման առավել նախընտրելի միջազգային հարթակների և ձևաչափերի,  դատարանում գաղտնի տեղեկատվության օգտագործման, չհայտարարագրված համակենտրոնացումների համար նախատեսված տուգանքների չափի և այլ հարցերի շուրջ:

«Միջազգային համագործակցության բոլոր ձևաչափերը կարևոր են և արդյունավետ: Կարծում եմ, ամենավատ  համագործակցությունը համագործակցության բացակայությունն է։ Մեզ անհրաժեշտ են շարունակական ջանքեր՝ մրցակցային մարմինների միջև ավելի ներառական և ակտիվ համագործակցության  զարգացման ուղղությամբ, ինչը իրապես կարող է նպաստել գլոբալ մարտահրավերների հաղթահարմանը և առավել փոխկապակցված ու համագործակցող աշխարհի ստեղծմանը»,- իր խոսքում մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը:

ՄՊՀ նախագահը ներկայացրել է միջազգային գործընկերների հետ համագործակցության Հայաստանի մրցակցային մարմնի ունեցած դրական փորձը՝ մասնավորապես  հիշատակելով BOOKING.COM B․V․ ընկերության նկատմամբ հարուցված վարույթը, առցանց տաքսի ծառայությունների ոլորտում իրականացված ուսումնասիրությունը և այլն: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հայրենակիցներին մեզնից մի՛ պաշտպանեք. Թունյանը՝ արտագնա աշխատանքի մեկնածներին հարկելու մասին
Նախագիծը ոչ թե առաջարկում է առհասարակ տույժերը վերացնել, այլ որոշակի ժամանահատվածով չհարկել տարբերությունը ՀՀ-ում, Հարկադիր կատարում...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 27-ին, կազմել է…
«Խոպանչիները» Հայաստանում չեն հարկվի. ՊԵԿ–ը նահանջել է եւ նախագիծ է դրել շրջանառության մեջ
Երեկվանից e-draft համակարգում տեղադրված է Հարկային օրենսգրում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է, որ եթե օտարերկրյա...
Իշխանությունները ցանկանում են հայկական ապրանքներին արտոնյալ տեղեր տալ սուպերմարկետների դարակներին. փոխնախարար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ...
Կկարողանա՞ն արդյոք իշխանություններն ապահովել խաղային ինդուստրիայի վերահսկումը. քննարկում խորհրդարանում
Առաջին անգամ կարելի կլինի իրականացնել խաղային ինդուստրիայի վերահսկում իրական ժամանակի ռեժիմում...
Կառավարությունը կմշակի «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման նոր ծրագիր
Հայաստանի կառավարությունը զարգացման նոր ծրագիր կմշակի...
Ամենաշատ