News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Վեդի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Ավետիք Մխիթարյանը, իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Ավշար գյուղում՝ Մ. Խորենացի փողոցում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային, ապա կոտրել ճանապարհին տեղադրված գազախողովակների մի քանի երկաթե հենասյուն, ապա՝ գազի բաշխիչ տուփերն ու մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Բախման հետևանքով գրեթե 1 ու կես ժամից ավելի սկսվել էր գազի արտահոսք, ինչի պատճառով էլ Ավշար և մի քանի հարակից գյուղեր զրկվել էին գազից և էլեկտրաէներգիայից, քանի որ էլեկտրալարերն էլ էին պոկվել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է անվահեծանի կոտրվելը, ինչի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել ավտոմքենան և տեղի է ունեցել վթարը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից BMW X5-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից ճողոպրելը:

Նշվում էր նաև, որ BMW X5-ի վարորդը իրականում այլ մարդ է եղել, ոչ թե պարեկներին ու ոստիկաններին ներկայացած Ավետիք Մ.-ն:

Ոստիկանությունը պարզում է ստացված բոլոր տեղեկությունների հավաստիությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարիզում բերման են ենթարկել 66 ֆերմերի
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ օրը ֆերմերներն իրենց տրակտորներով և խոտի...
Արարատում չոր խոտը այրելու հետևանքով կրակը հասել է Mercedes-ին. մեքենան վերածվել է մոխրակույտի
Ոստիկանությունը պարզում է դաշտի և Mercedes-ի տիրոջ ինքնությունը…
Արթիկցի հայր և որդուց ավազակությամբ 37 մլն դրամի զարդեր հափշտակելու գործով 2 անձ կալանավորվել է, 2-ին էլ որոնում են
Հանցավոր խմբի մյուս երկու անդամների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննությունը շարունակվում է...
Սանկտ Պետերբուրգում բանանով կոնտեյների մեջ հայտնաբերվել է 165 մլն ռուբլի արժողությամբ 11 կգ կոկաին
Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստի տարածքում կոկաինի խոշոր խմբաքանակի մաքսանենգությունը կասեցվել...
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Վանաձոր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ. Հանդիպել են հացադուլավորներին
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները...
ՊԵԿ-ը փոստային առաքանուց հայտնաբերել է թմրամիջոցի պարունակությամբ  դեղահաբեր
Օրերս, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ՓԲ ընկերության...
Ամենաշատ