News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ և փախուստ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 19:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորաշեն գյուղ, որտեղ հայտնաբերել են անհայտ քաղաքացու դի։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորաշեն-Արթիկ ավտոճանապարհին՝ գազալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդուն և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տպել
Ամենաշատ