News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը


Ես Երեւանի քվագանու մեկ նիստից եմ տեղյակ, որ Հայկ Մարությանը չի մասնակցել, այդ անգամ ինքը քաղաքում չի եղել, իսկ խմբակցության նիտեին ինքը մասնակցում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, թե ինչու Հայկ մարությանը չի մասնակցում ավագանու նիստերին:

Անդրադառնալով Հայկ Մարությանի հայտարարությանը, թե արտահերթ ընտրությունների գնալու իր առաջրկն ուժի մեջ է, Հայկ Գրիգորյանն ասաց. «Ակնհայտ է, որ նոր ընտրությունների դեպքում քաղաքական ուժերը տարբեր արդյունքներ կգրանցեն եւ ավելի հստակ կլինի, թե հասարակությունը որ ուժին է ուզում տալ կառավարման համար անհրաժեշտ նվազագույն ձայները: Այս պահին նույնիսկ կոալիցիան ի վիճակի չէ ապահովել իր որոշումների իրագործումը: Մեծամասնությունն այսօր չունի նիստեր անցկացնելու համար անհրաժեշտ քվորում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ