News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Սև ծովի Աջարիայի ափին արդեն երկրորդ օրն է՝ ուժեղ փոթորիկ է մոլեգնում, Բաթումիի կենտրոնական փողոցները հեղեղված են, վնասվել են ենթակառուցվածքները, հայտնում է տեղական Batumelebi գործակալությունը։

«Փոթորիկը (Սև ծովում) հասնում է 4-5 բալի։ Ուժեղ ալիքների հետեւանքով վնասվել են Բաթումիի նոր բուլվարի ենթակառուցվածքները, ջրի տակ են հայտնվել քաղաքի կենտրոնական փողոցները։ Որոշ բաժանորդներ էլեկտրաէներգիա չեն ստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ականատեսները սոցցանցերում կադրեր են հրապարակում, որոնցում երեւում է, թե ինչպես են ալիքները հասնում մոտակա բակերը՝ ոչնչացնելով ամեն ինչ իրենց ճանապարհին։ Վնասվել են ենթակառուցվածքները, հարևան Քոբուլեթի գյուղում կոմունալ ծառայությունները սկսել են վերականգնման աշխատանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ