News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Առանց բանկ այցելելու, աշխարհի ցանկացած կետից շուրջօրյա տեսազանգի միջոցով Բանկի հետ կապ հաստատելու հնարավորություն` ապահովելով անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին: 

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներդրել է հեռավար սպասարկման նոր ծառայություն` բանկային գործարքների իրականացում տեսազանգի միջոցով: Այն հաճախորդներին թույլ է տալիս, խնայելով Բանկ այցելելու ժամանակը, Skype տեսազանգի ընթացքում ստանալ խորհրդատվություն Բանկի մասնագետից, բացել քարտեր, ավանդներ և հաշիվներ, ինչպես նաև իրականացնել գրեթե բոլոր բանկային գործարքներն՝ օգտվելով կենդանի և անհատական շփման առավելություններից:

Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը կարող է շուրջօրյա զանգահարել Skype համակարգի միջոցով ԱՄԻՕ ԲԱՆԿ՝ «IM AMIO» օգտատիրոջը, ներկայացնել Բանկում գրանցված անձը հաստատող փաստաթուղթը և անցնելով նույնականացում՝ իրականացնել ցանկալի բանկային գործարքը: 

Տեսազանգի միջոցով հաճախորդները կարող են իրականացնել հետևյալ անկանխիկ գործառնությունները`

  • հաշվի, ավանդի և քարտի բացում, քարտի վերաթողարկում,
  • փոխանցումների ուղարկում և ստացում (ներբանկային, տեղական և միջազգային՝ SWIFT և արագ դրամական փոխանցումներ),
  • քարտի/թոքենի բլոկավորում և ապաբլոկավորում,
  • վարկերի մարում, ավանդների համալրում, 
  • կենսաթոշակառուի ՀՀ-ում գտնվելու փաստի հաստատում,
  • քաղվածքի և/կամ տեղեկանքի պատվիրում և այլն:

Մանրամասների համար զանգահարել +374 10 59 20 20 կամ այցելել www.amiobank.am

ԱՄԻՕ ԲԱՆԿ. Հոգատար մոտեցում յուրաքանչյուրին

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը
«Նորարարի երկընտրանքը» պատմում է պահպանող և հեղափոխական տեխնոլոգիաների մասին, բացատրում, թե ինչու են կայացած ընկերությունները սկսում անկում ապրել...
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets հարթակը
Converse Markets-ը օգտագործման տեսանկյունից պարզ է, և անհրաժեշտ գործարքը կատարելու համար բավարար են մի քանի հպում և հաշված վայրկյաններ...
Թուրքիայում բիզնեսին կարող են արգելել արժութային գործառնությունները ՌԴ-ի հետ առեւտրի պատճառով. Aydınlık
Թուրքական բանկերը առեւտրային վճարումներ չեն կատարում Ռուսաստանից...
Կոնվերս Բանկը մեկնակել է «Մեդիքալ» ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մենք հանձն ենք առել փոխելու բոլոր այն մարդկանց կյանքի որակը, ովքեր ունեն դրա կարիքը...
Ֆասթ Բանկի խորհրդի անդամ Վահան Վարդանյանը՝ Բանկի խորհրդի կարևոր դերի և գործունեության մասին
Նա պատմել է տարիների իր փորձից, ինչպես նաև անդրադարձել թվային բանկինգի զարգացումներին...
Յունիբանկն ու Visa-ն Օլիմպիական խաղերի սիրահարներին եզակի հնարավորություններ տվող արշավ են սկսում
Որպես վստահելի բրենդ ամբողջ աշխարհում...
Ամենաշատ