News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Երեւանի Կենտրոնի փողոցներում ակցիա իրականացնող «Զանգ» շարժման անդամներին ոստիկանները բերման ենթարկեցին՝ իրազեկման երթը մայթով չանցկացնելու հիմնավորմամբ։ Ոստիկանները ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց։

Նշենք, որ արդեն երրորդ օրն է շարժման անդամներն իրազեկման ակցիա են իրականացնում։ Ակցիայի մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով են իրականացնում միջոցառումը՝ փորձելով վրան տեղադրել Հանրապետության հրապարակում:

Նշենք, որ նախորդ օրերին իրականացված ակցիաների ընթացքում ոստիկանությունը բերման էր ենթարկել շարժման 6 անդամների, որոնք իրազեկող երթ էին իրականացնում Սարյան փողոցով։ Ոստիկանները նաեւ առգրավել էին ակցիայի մասնակիցների վրանը, որը փորձում էին տեղադրել Հանրապետության հրապարակում:

«Զանգ» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել որում ասվում է․

«Ոստիկանության ծառայողները «Զանգ» շարժման նախաձեռնած իրազեկման ակցիայի մասնակիցների ձեռքից կոպտորեն, ուժի գործադրմամբ խլել ու ոստիկանություն են տարել հավաքի պարտադիր ատրիբուտը՝ բարձրախոսը, և հրաժարվում են վերադարձնել։

Այդպիսով ոստիկանությունը  բովանդակազրկել է մեր հավաքը՝ իրազեկման ակցիան, մենք պահանջում ենք վերադարձնել բարձրախոսը։

ՄԻՊ-ին կոչ ենք անում տեղում արձագանքել ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին ու ներկայացուցիչներ ուղարկել ոստիկանության բաժին»։

Հիշեցնենք՝  ոստիկանությունը այսօր բերման է ենթարկել «Զանգ» շարժման նախաձեռնած ակցիայի երեք մասնակիցների, որոնք վրանը պահած իրազեկման երթ էին իրականացնում․

«Բայց իրազեկման մեր երթը միեւնույն է՝ շարունակվում է։

Ոստիկանությունը չպիտի՛ որոշի՝ մենք ուր պիտի քայլենք, բայց դրա համար մեզ պետք է քո օգնող ձեռքը, որովհետև եթե իրար պահող մեր ձեռքերը շատ լինեն, ոստիկանությունը այլեւս չի կարողանա մեզ անջատել իրարից ու մենք ավելի վստահ կքայլենք դեպի մեր երազանքի պետության ապագան որոշելու ճանապարհով»,- նշել են քաղաքացիական շարժման անդամները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ