News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Merriam-Webster Collegiate Dictionary-ն տարվա բառ է անվանել authentic (իսկական) ածականը:

Ինչպես նշում է Merriam-Webster-ը, «իսկական» բառը շատ ավելի տարածված է դարձել որոնման հարցումներում 2023 թվականին՝ արհեստական ​​ինտելեկտի, հայտնի մարդկանց մշակույթի և ինքնության նկատմամբ հետաքրքրության ֆոնին:

Բառարանի հեղինակներն ընդգծում են, որ «իսկական» բառը հաճախ ասոցացվում է ինքնության հետ՝ լինի դա ազգային, թե անձնական։ Միևնույն ժամանակ, արհեստական ​​ինտելեկտի զարգացման հետ մեկտեղ գնալով լղոզվում է «իսկականի» և «կեղծի» միջև սահմանը։

«Իսկականությունն» այն է, ինչին ձգտում են բրենդները, սոցիալական մեդիայի ազդեցիկ մարդիկ և հայտնի մարդիկ: Իլոն Մասկը վերնագրերում է հայտնվել, երբ ասել է, որ մարդիկ պետք է ավելի «իսկական» լինեն սոցիալական ցանցերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ