News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Հայկական գործող ատոմակայանը ՎՎԷՐ-440 տիպային ռեակտորի մոդեռնացված տեսակն է, որը հաշվարկված է 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 26-ին հայտարարեց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը:

«Այսինքն` սկզբունքորեն, ինչ-որ տեղի է ունեցել Թուրքիայում եւ զգացվել է Հայաստանում, դա այն երկրաշարժը չէ, որից կարելի է անհանգստանալ: Կայանը նաեւ Սպիտակի երկրաշարժի ժամանակ է աշխատել իր բնականոն ռեժիմով եւ ոչ մի շեղում, որ կարող էր խնդիրների հանգեցնել, չի եղել»,- ասաց Ա. Գալստյանը:

Նշենք, որ ՀԱԷԿ-ի շինհրապարակի առանձնահատկությունը` սեյսմիկությունը, պատճառ դարձավ ՎՎԷՐ- 440/230 նախագծի ոչ միայն շինարարական մասի, այլեւ ամբողջ ռեակտորային կայանքի արմատական փոփոխություններին, ինչի հետեւանքով ռեակտորն ստացավ նոր նշանակում` Վ-270:

Նշենք, որ այս օրերին Երեւանում ընթանում է Ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու վերաբերյալ ԱՊՀ երկրների աշխատանքային խմբերի խորհրդակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news