News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգն ասել է, որ «ահաբեկչության սպառնալիքը Եվրոպայում իրական է»։

«Մենք  ՆԱՏՕ երկրների վրա ռազմական հարձակման անմիջական սպառնալիք չենք տեսնում։ Բայց գոյություն ունի մշտական վտանգ՝ ահաբեկչական գրոհների սպառնալիքը։ Եվրոպայում ահաբեկչության սպառնալիքն իրական է։ Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, Հորդանանում, Թունիսում՝ օգնելով նրանց ավելի լավ վերահսկել իրենց սահմանները եւ տեղեկություններ փոխանակել»- ասել է նա Tg2 իտալական հեռուստաալիքի հարցազրույցում։ Նրա խոսքերը մեջբերել է Adnkronos գործակալությունը։

Մեկնաբանելով իրավիճակը Մերձավոր Արեւելքում՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ մարտական գործողությունների դադարը Գազայի հատվածում  «թույլ է տվել ազատ արձակել պատանդներին եւ օգնություն հասցնել բնակչությանը»։ «Ես կոչ եմ անում երկարացնել դադարը, քանի որ դա Գազայի բնակչությանը շունչ առնելու եւ պատանդներին ազատելու հնարավորություն կտա»,- ասել է Սթոլտենբերգը։ Նրա հավաստիացմամբ՝ ՆԱՏՕ-ն «երբեք  ակտիվ դեր չի խաղացել իսրայելա-պաղեստինկան հակամարտությունում», բայց եւ այնպես գործում է տարածաշրջանում։ «Մենք անհանգստացած ենք հակամարտության պոտենցիալ թեժացման հետ կապված»,- ավելացրել է գլխավոր քարտուղարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունգարիայի խորհրդարանի խոսնակը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամության վավերացումն ու օրենքն ուղարկել նախագահին
Լասլո Կեւերը ստորագրել է վավերացումը...
Ուկրաինայի պարտությունը կհանգեցնի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի. Պենտագոնի ղեկավար
Նա ասել է, որ Ուկրաինայի ձախողման դեպքում Ռուսաստանը կանգ չի առնի․․․
Եվրոպական երկրների առաջնորդները մահու չափ վախեցած են ՆԱՏՕ-ի մասին Թրամփի հայտարարություններից. Բայդեն
Թրամփն ասել էր, որ ինքը չէր պաշտպանի անդամ այն երկրներին, որոնք կհրաժարվեին վճարումներ կատարել․․․
Դաշինքը չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա. Սթոլթենբերգ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես բացառել է, որ եվրոպական երկրներն ու ՆԱՏՕ-ի դաշինքի անդամները ցամաքային զորքեր կուղարկեն Ուկրաինա...
Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Շվեդիայի դիմումը
Սակայն նախորդ շաբաթ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է...
Թուրքիան կենտրոնացած է F-16, ոչ թե F-35 կործանիչների վրա. Էրդողան
Ամենաշատ