News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 22-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մասիսցի 50, 39 և 36-ամյա երեք տղամարդ թմրանյութ են պահում և օգտագործում, և 50-ամյա տղամարդու «Մերսեդես» ավտոմեքենայով շարժվում են դպրոցի ուղղությամբ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղամարդիկ հայտնաբերվել են, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել  ու տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք: Անձնական խուզարկությամբ 50-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ: Վարորդը հայտնել է, որ մեքենայի սրահում «մեթադոն» տեսակի թմրանյութ կա:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի զննությամբ հայտնաբերվել են մեթադոնային լուծույթով 2 ներարկիչ, ընդհանուր 40 մգ նույն լուծույթով երկու սրվակ, մարիխուանայի նմանվող մոխրացված հետքերով կաթուցիչներ և կրիստալ տեսակի թմրանյութով ծխախոտի տուփ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարիզում բերման են ենթարկել 66 ֆերմերի
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ օրը ֆերմերներն իրենց տրակտորներով և խոտի...
Արարատում չոր խոտը այրելու հետևանքով կրակը հասել է Mercedes-ին. մեքենան վերածվել է մոխրակույտի
Ոստիկանությունը պարզում է դաշտի և Mercedes-ի տիրոջ ինքնությունը…
Արթիկցի հայր և որդուց ավազակությամբ 37 մլն դրամի զարդեր հափշտակելու գործով 2 անձ կալանավորվել է, 2-ին էլ որոնում են
Հանցավոր խմբի մյուս երկու անդամների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննությունը շարունակվում է...
Սանկտ Պետերբուրգում բանանով կոնտեյների մեջ հայտնաբերվել է 165 մլն ռուբլի արժողությամբ 11 կգ կոկաին
Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստի տարածքում կոկաինի խոշոր խմբաքանակի մաքսանենգությունը կասեցվել...
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Վանաձոր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ. Հանդիպել են հացադուլավորներին
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները...
ՊԵԿ-ը փոստային առաքանուց հայտնաբերել է թմրամիջոցի պարունակությամբ  դեղահաբեր
Օրերս, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ՓԲ ընկերության...
Ամենաշատ