News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

2024 թ. հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել միայն էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։

Պետական եկամուտների կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ հարկային օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն՝ դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով: Ընդ որում, մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը դրամարկղային գործառնությունները գրանցվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում: 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքով փոփոխություն է կատարվել նշված դրույթներում և նախատեսվել է դրամարկղային գործառնությունները գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։

Հարկային մարմնի էլեկտրոնային դրամարկղային գրքերի համակարգում էլեկտրոնային դրամարկղային գիրք հաշվառելու համար կազմակերպությունը կամ ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերը լրացնում է էլեկտրոնային դրամարկղային գրքերի գրանցման էլեկտրոնային հայտի տվյալները`

1) կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

2) գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բնակության վայրը:

Լրացված և ծրագրի միջոցով ձևավորված գրանցման հայտը ստանում է հերթական համար, վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է համակարգ: Գրանցման հայտը պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (file-online.taxservice.am) հարկ վճարողի էլեկտրոնային դրամարկղային գրքերի դարանում ստեղծվում է գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը, և անմիջապես համակարգի կողմից հարկ վճարողին ուղարկվում է ծանուցում՝ գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման մասին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ռոսսելխոզնադզորը» խախտումներ է հայտնաբերել Հայաստանից խավիարի մատակարարման հարցում
Կոլիֆորմները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց...
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 1-ին, կազմել է…
Հիմա էլ «մեղավորը» արտագնա աշխատանքի մեկնողներն ե՞ն. Թադեւոս Ավետիսյան
Ինչպես բազմիցս հիմնավորել և կանխատեսել ենք․ այս իշխանությունների օրոք...
Ինչպես վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն, անշարժ գույքը վարձակալության հանձնած...
Վահագն Խաչատուրյանը Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի կյանքի կոչման հարցը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ…
Հայաստանի ՊԵԿ-ը կարող է հարեւան երկրների համար մոդելային օրինակ հանդիսանալ. ՀԲ ծրագրերի ղեկավարը՝ Բադասյանին
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավարին…
Ամենաշատ