News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղված երեք անձի նկատմամբ:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Վ.Մ.-ն և Խ.Ֆ.-ն 2019-2021 թվականներին զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ` Խ.Ֆ.-ի կողմից «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» առցանց խանութ-հարթակների միջոցով:

Խ.Ֆ.-ն ապահովել է, որ թմրամիջոցներն առանձնացվեն ըստ քաշերի, փաթեթավորվեն և նախապես տեղադրվեն ՀՀ տարածքում գտնվող թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները:

Վ.Մ.-ն կառավարել է տելեգրամյան խանութ-հարթակները, նամակագրություն վարել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց հետ, պահանջել թմրամիջոցի համապատասխան չափաբաժնի արժեքը կազմող գումարը (ընդհանուր՝ շուրջ 60 մլն 744 հազար դրամ) փոխանցել կրիպտոարժութային դրամապանակներին, ինչպես նաև ՀՀ և օտարերկրյա էլեկտրոնային դրամապանակներին:

Վճարման անդորրագրերի լուսանկարները գնորդի կողմից փոխանցվելուց հետո, Վ.Մ.-ն և Խ.Ֆ.-ն գնորդին ուղարկել են թաքստոցներում նախապես տեղադրված՝ տարբեր տեսակի թմրամիջոցների տեղակայման լուսանկարները՝ ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներով:

Բացի այդ, իրենց կողմից կառավարվող «Marc Emery Market» խանութ-հարթակի միջոցով՝ մեկ այլ՝ «Davitvanhoktemberyan» անվամբ գրանցված օգտատիրոջից, Խ.Ֆ.-ն և Վ.Մ.-ն, իրացնելու նպատակով, 2021 թվականի օգոստոսին ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 80 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Դրա մի մասը տեղադրել են Կոտայքի մարզի տարածքում, լուսանկարել տեղադրման վայրը, նշել աշխարհագրական կոորդինատները և լուսանկարն ուղարկել «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում «ՏՆՕՐԷՆՔ» և «Origin666» անուններով գրանցված Գ.Ա.-ին ու Հ.Հ.-ին: Վերջիններս, Խ.Ֆ.-ի հրահանգով, ձեռք բերված թմրամիջոցի մի մասը փաթեթավորել և թաքցրել են Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի տարբեր հատվածներում:

Վ.Մ.-ն և Խ.Ֆ.-ն թմրամիջոցի մնացած մասը՝ 60.39 գրամ ընդհանուր քաշով, հետագայում իրացնելու նպատակով, տեղափոխել են Խ.Ֆ.-ի բնակության վայր և թաքցրել տան խորդանոցում (թմրամիջոցը հայտնաբերվել է 2021 թվականի օգոստոսի 30-ին կատարված խուզարկությամբ, իսկ Գ.Ա.-ի և Հ.Հ.-ի կողմից թաքցված փաթեթներից հայտնաբերվել է ընդհանուր 19,93 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 49 փաթեթ):

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Վ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով, իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում), իսկ Գ.Ա.-ի, և Հ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայթյունի ձայն Թավրիզյան փողոցի տներից մեկում. փլուզվել է միջսենյակային պատը
Փետրվարի 22-ին՝ ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Անկարայում հայրը 12 ժամ պատանդ է պահել իր յոթամյա որդուն
Այն բանից հետո, երբ 12 ժամ համոզելուց հետո Հ.Վ.-ն բացասաբար է արձագանքել հատուկ ջոկատայիններին, տղային...
Պարեկը հերթական գողության փորձն է կանխել՝ հենց դեպքի վայրում վնասազերծելով ձախորդ գողին
Նրանք ծառայություն կատարելիս են եղել Շենգավիթ վարչական շրջանում, երբ ժամը...
Թալանել են Ջրվեժում հայտնի «Հին Ջրվեժ» ռեստորանը․ գողացել են չհրկիզվող պահարանը, որում եղել է խոշոր չափի գումար
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ…
Լինգը թողած` փախել էր. գողությանը խանգարել էր պատահական մի մեքենա. Տավուշի ոստիկանների բացահայտումը
Փետրվարի 18-ի առավոտյան ժամը 5-ին ոստիկանության Տավուշի բաժնում…
Կասկածելի զանգվածներ՝ ձիթապտուղներում․ հանձնուք բերած քաղաքացին ձերբակալվել է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման...
Ամենաշատ