News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 27-ին մեկնարկել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության այցը Հայաստան: Այցի առաջին օրվա ընթացքում պատվիրակության անդամներին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հեռանկարների ու առկա ներուժի իրացման հնարավորությունների շուրջ։

Պարույր Հովհաննիսյանը զրուցակիցներին հանգամանալից ներկայացրել է  Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ կատարված քայլերը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության կարևորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն ընդունել է Բունդեսթագի Իրավական հարցերով հանձնաժողովի պատվիրակությանը (ֆոտո)
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ուրախ էր ընդունել…
Եվրահանձնաժողովը Լեհաստանի համար ԵՄ բյուջեից կհատկացնի 137 մլրդ եվրո
Այս պահին այդ միջոցներնը արգելափակված են, պարզաբանել է նա...
ՌԴ ԱԳՆ-ն ԵՄ նոր պատժամիջոցներն անօրինական և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավասությունները խաթարող է համարել 
Նախարարությունը հավելել է, որ արևմտյան երկրների ցանկացած ոչ բարեկամական գործողություն կշարունակի ստանալ «ժամանակին և համարժեք պատասխան»...
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
ԵՄ-ն անձնական պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ պաշտպանության նախարարի դեմ
Ռուսական կողմին բալիստիկ հրթիռների և այլ զենքի ենթադրյալ մատակարարման համար կիրառվող պատժամիջոցները ներառում են վիզայի արգելք և Հյուսիսային Կորեայի պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի ակտիվների սառեցում...
Եվրամիությունը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը 
Այժմ այն ​​ներառում է ավելի քան 2000 ֆիզիկական և իրավաբանական անձ...
Ամենաշատ