News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասաթուգու Ասակավային: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ հետ ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ համատեղ իրականացվող ծրագրերը համահունչ են Հայաստանի կառավարության ռազմավարական առաջնահերթություններին:

Մհեր Գրիգորյանը առանձնակի կարևորել է ԱԶԲ ուղղակի համագործակցությունը մասնավոր հատվածի ընկերությունների հետ՝ ընդգծելով դրա կարևորությունը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ԱԶԲ նախագահին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հիմնական կարիքներն ու Կառավարության կողմից իրականացվող աջակցության միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել երկարաժամկետ լուծում պահանջող խնդիրներին:

Զրուցակիցները երկուստեք շեշտել են համագործակցության ընդլայնման կարևորությունը ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև զբաղվածության և թվայնացման ուղղությամբ անհրաժեշտ բարեփոխումների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ում մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ է ստանում աշխատողների 43 տոկոս, իսկ 150-500 հազար դրամ՝ 40 տոկոսը
2023 թվականի դեկտեմբերի դրությամբ եկամուտ (հարկման բազա) ապահոված...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 23-ին, կազմել է...
ՍԱՏՄ-ն ստուգում է իրականացրել «Ջերմուկ գրուպ»-ում. խախտումներ չեն հայտնաբերվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ռուսաստանի…
2023-ին ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմել է 8 168 դոլար. 2022-ին այն 6 661 դոլար էր
Ապրանքների արտաքին առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 46%-ով՝ կազմելով 20,7 մլրդ ԱՄՆ դոլար։ Ներմուծումն աճել է...
2023-ին Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022-ի  համեմատ աճել է 7,1%-ով. կառավարություն
2023 թվականի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Հնդկաստան…
Ռենովացիայի ծրագիրը կապ ունի արտագնա աշխատանքի մեկնողների հետ. նրանք են այդ վերանորոգումն անելու ՀՀ-ում. Փաշինյան
Հիշո՞ւմ եք, որ այս որոշման կայացումը կապ ունի արտագնա աշխատանքի մեկնողների հետ...
Ամենաշատ