News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը


Այս պահին ընդհանուր ուսումնասիրություն է իրականացվում, էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշիռն ենք վերլուծում, մինչեւ ամսվա վերջ պարզ կլինի՝ սակագների փոփոխություն կլինի, թե ոչ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Եթե շուկայի ազատականացում է տեղի ունենում, այսինքն խոշոր սպառողները դուրս են գալիս էլեկտաէներգետիկական շուկա եւ այնտեղից չկարգավորվող գներով ձեռք են բերում էլեկտրական էներգիա, բնականաբար, որոշակի հաստատուն ծախսերի բեռ շարունակում է մնալ էներգահամակարգում, եւ դա կարող է կուտակվել կենցաղային սպառողների վրա, որոնք դեռեւս մնում են կարգավորվող սակագների համակարգում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է գազի սակագնի փոփոխությանը, Բաղրամյանը հիշեցրեց, որ օգոստոսի 1–ին է եղել վերջին վերանայումը, և գինը մնացել է անփոփոխ։

«Եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի, չեմ կարծում` վերանայման գործընթաց լինի։ Վերջին բանակցությունների և ջրի վերանայումների մեջ կառավարության համաձայնագրի փոփոխության արդյունքում համաձայնություն է կնքվել, որ առաջիկա 10 տարիների համար ֆիքսվում է 165 դոլարը»,–ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին` քաղաքական գործընթացները, մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը կարող են ազդել գազի սակագնի վրա, ՀԾԿՀ նախագահը շեշտեց, որ քաղաքական բնույթի հարցերին չի պատասխանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բուլղարիան մարտի 1-ից դադարեցնում է նավթի ներկրումը Ռուսաստանից
Տարեսկզբից Բուլղարիան սկսել է նավթ ներմուծել Ղազախստանից, Իրաքից և Թունիսից․․․
ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատարը բուռն կերպով գովաբանում է Ադրբեջանին
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ելույթ ունենալով Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 10-րդ...
Թքած պատժամիջոցների սպառնալիքների վրա. Քադրի Սիմսոնը Բաքվում այցելել է Ալիևին
Նրա խոսքով, բնական գազի արդյունահանումը կսկսվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում Ազերի-Չիրագ...
Գազամատակարարման վթարային դադարեցում Արթիկ քաղաքում, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ բնակավայրերում
 Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի...
Brent-ը թանկացել է մինչև 82,19 դոլար՝ մեկ բարելի դիմաց 
Այս պահին WTI-ի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայում թանկացել էին 0,21 դոլարով...
Բենզինի շուկայում ավելացել է երկու նոր տնտեսվարող. Գեղամ Գեւորգյան
Նա հայտնեց, որ առաջին խոշոր տնտեսվարողի մասնաբաժինը կրճատվել է 10 տոկոսով...
Ամենաշատ