News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը

Հյուսիսատլանտյան դաշինքի գծով դաշնակիցները Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտությունում ցուցաբերել են 100 մլրդ եվրոյի օգնություն եւ մտադիր են Կիեւին աջակցել այսուհետ եւս, քանի որ կարծում են, որ այդ մոտեցումը համապատասխանում է իրենց հավաքական անվտանգության շահերին։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Index ինտերնետ պարբերականի հարցազրույցում, Բրյուսելում դաշինքի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա հանդիպումից առաջ։

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այն տեղեկությունները, թե Եվրամիության որոշ քաղաքական գործիչներ «հոգնել են Ուկրաինայից», Սթոլտենբերգը ասել է. «ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները պարտավորվել են աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ կլինի, քանի որ դա համապատասխանում է մեր սեփական անվտանգությանը։ Ռուսաստանի հետ պատերազմի սկզբից դաշնակիցներն Ուկրաինային առաջարկել են մոտ 100 մլն եվրոյի ռազմական օգնություն։ Ամեն օր դա մարտադաշտում մեծ նշանակություն ունի»։

Ավելի վաղ ՆԱՏՕ ներկայացուցիչները հայտարարել էին, որ այն՝ որպես կազմակերպություն, ռազմական օգնություն չի ցուցաբերում Ուկրաինային եւ, առավել եւս, չի մասնակցում ՌԴ-ի հետ հակամարտությանը։ Նրանց խոսքով՝ Կիեւին աջակցությունը տրամադրում են դաշինքի առանձին երկրներ երկկողմ հիման վրա կամ ԵՄ շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան հետաքննում է Կիևին զենք մատակարարելու մասին զինվորականների միջև ենթադրյալ զրույցի ձայնագրությունը
Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը շաբաթ օրը հայտարարել է, որ չի կարող հաստատել ձայնագրության իսկությունը...
Բայդենն իր ելույթում երկու անգամ Գազան շփոթել է Ուկրաինայի հետ
ԱՄՆ նախագահն ասել է, որ պարենը և պաշարները կմատակարարվեն Մերձավոր Արևելքի դաշնակից Հորդանանի օգնությամբ...
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հերքել է Թեհրանի մասնակցության մեղադրանքները ՌԴ-ի եւ Ուկրաինայի հակամարտությանը
Իրանի ներկայացուցիչը հերքել է մեղադրանքները...
Օդեսայի գրոհից հետո Զելենսկին գործընկերներին կոչ է արել ավելի շատ ՀՕՊ համակարգեր տալ Ուկրաինային
Զելենսկին լրացուցիչ ՀՕՊ համակարգեր է պահանջել...
Սանկտ Պետերբուրգում անօդաչուի գրոհի հետ կապված՝ բուժօգնության համար դիմել է 6 մարդ
Բուժօգնության համար դիմել է 6 մարդ...
Մակրոնը քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Նշվում է, որ այս հանդիպմանը ներկա է լինելու նաեւ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը...
Ամենաշատ