News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը


Գազի հետ կապված բոլորս ենք գիտակցում, թե ինչպիսի անվտանգային ռիսկեր է պարունակում, երբ որ մենք կախված ենք ընդամենը մեկ մատակարարից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց նախագահ Վահագն Խաչատրյանը՝ շեշտելով՝ կապ չունի, թե մատակարարն ով է, ինչ է։

«Շուկայական տնտեսության մեջ ցանկացած բնագավառում, որտեղ կա մենաշնորհ, այնտեղ զարգացում չի կարող լինել», - ասաց նախագահը՝ կարևորելով ոլորտում բարեփոխումները։

Որպես լրջագույն աշխատանք Խաչատուրյանը շեշտեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) աշխատանքը՝ նշելով, որ այն մշտապես աջակցություն է ցուցաբերել Հայաստանին այս բարեփոխումները շարունակական դարձնելու համար։

«Մեր էներգետիկ բալանսում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում և սպասվելիք ժամանակաշրջանում էդ փոփոխություններն ավելի մեծանալու են», - ասաց նախագահը՝ վկայակոչելով կառավարության համապատասխան որոշումը։

Նշենք, որ Հայաստանը ներկայումս գազ է ստանում Ռուսաստանից և Իրանից, Իրանին գազի դիմաց էլեկտրաէներգիա է մատակարարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ