News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր վարկանիշով տանուլ է տալիս ԱՄՆ բոլոր նահանգապետերին, գրել է The Hill-ը։ Morning Consult-ի հարցման համաձայն՝ ԱՄՆ նախագահի գործողություններին հավանություն է տալիս հարցվողների ընդամենը 38 տոկոսը, բացասական վերաբերմունք ունի 55 տոկոսը։

Հետազոտության համաձայն՝  Բայդենի վարկանիշը ավելի ցածր է, քան ամենացածր վարկանիշ ունեցող նահանգապետի՝ Միսիսիպիի ղեկավար Թեյթ Ռիվզի վարկանիշը։ Քաղաքական այս գործիչն ունի հավանության 45 եւ բացասական վերաբերմունքի 46 տոկոս։

ԱՄՆ շրջանների ղեկավարների ճնշող մեծամասնությունը ավելի քան 50 տոկոս հավանություն ունի։ Ռիվզը միակ նահանգապետն է, որի հակառեյթինգը բարձր է հավանության մակարդակից։

«Նախագահները ընդհանուր առմամբ հավանության այսպիսի բարձր վարկանիշներ ունեն, ինչպես եւ նահանգապետերը, բայց Բայդենի վերաբերյալ հարցման արդյունքները վատն են եղել ըստ չափորոշիչների մեծ մասի»,- նշվել է հրապարակման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ